Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կառավարությունը իր գործունեությամբ, և որի արդյունքն են տնտեսական, դպրոցական, վարչական և այլ մարզերում բոլոր ոչ թուրք ազգությունների, հետևաբար և հայ ժողովրդի վերաբերմամբ գործ դրվող օրինական և հակառրինական ճնշիչ միջոցներ:

Նկատի ունենալով մանավանդ կառավարության հետապնդած խափանարար ուղղոությունը բարենորոգումների անշեղ գործադրության մեջ:

Ընդհանուր Ժողովը եկավ այն եզրակացության, որ կուսակցությունը պիտի շարոունակի մնալ անհողդողդ ընդդիմադրի և անառաչ քննադատի դերի մեջ հանդեպ Իթթիհաթի, պայքարելով նրա ազգայնական վնասակար և հակապետական քաղաքականության դեմ:

Ժողովը չի ժխտի գոործակցության սկզբունքը այն նախապետական կարևոր խնդիրների համար, որոնք համապատասխան են կուսակցության ծրագրային պահանջներին»:

Ռաուֆ բեյերը իրենց ընկերներով պիտի հասկանան, որ անհնար էր մի ընդդիմադիր կուսակցությունից ավելի ուղղամտություն սպասել, երբ պատերզմ է լինում, երբ թուրքերը իբր խոստում ավելին էին առաջարկում: Այդ կուսակցությունը, որ, իրոք, տաճկահայ ժողովուրդն էր ներկայացնում, մնալով կանգնած համապետական հողի վրա, իր իրավունքները ցանկանում էր ձեռք բերել ներքին պայքարով և ոչ թե հակապետական դավադրությամբ: Նա զգացմունքներով չէր առաջնորդվում, այլ պատրաստակամություն էր հայտնում լծվել ընդհանուր, համապետական գործի:

Ի՞նչ են կարծում թուրք գործիչները. միթե՞ Դաշնակցությունը, եթե, իրոք, մտադրություն ունենար պատերազմից օգտվելու, կամ եթե նա կապ ունե-