Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Ընդհանուր Ժողովը միշտ կանգնած մնալով այն տեսակետի վրա, թե երկիրը արտաքին վտանգներից պաշտպանելու հաստատուն և նպատակահարմար միջոցը համաժողովրդական բանակն է՝ միլիսը, և հետևաբար, դեմ լինելով ներկա զինվորական մի շարք ճնշիչ պայմաններին.

Ընդունելով դարձալ, որ ամեն ոք պարտավոր է կատարել իր քաղաքացիական պարտականությունը իր երկրի հանդեպ.

Հայտարարում է մարմիններին՝ հետամուտ լինել ապահովելու՝

Ա. — Մուինսըզների ազատագրումը.

Բ. — Ուսուցիչների ամառային ծառայությունը.

Գ. — Մինչև 31 տարեկան (99 թվականը) քրիստոնյաների զինվորագրությունը վճարովի կատարել տալու սկզբունքը»:

Ուրեմն, դեմ լինելով թե՛ պատերազմին և թե՛ զինվորագրության, Դաշնակցությունը, այնուամենայնիվ, հրահանգում է իր մարմիններին, գործակցել թուրք կառավարության և անգամ պատերազմի դեպքում լինել նրա հետ: Նա միայն որոշ կետերի նկատմամբ ստորագրությունն է առաջարկում, միի բան, որ պահանջում էր նաև Թուրքիայի շահերը և որ ընդունված էր բովանդակ քաղաքակիրթ աշխարհրում:

Բավական համարելով 1914-ի օգոստոսի 5-ին Էրզրումում բացված Ընդհանուր Ժողովի մի շարք որոշումների հիշատակումը, մենք կարծում ենք, որ այլևս պարզ է բոլոր նրանց համար, որոնք անաչառորեն տեսնել, լսել ու դատել գիտեն, որ Հ. Յ. Դաշնակցությունը եղել է այն միակ կուսակցությունը Թուրքիայում, որը, նախատեսելով պատերազմի աղետավոր հետևանքներն ու Թուրքիայի հայերի փրկու-