Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունը փափագելով, ամեն կերպ ձգտել է զարկ տալ օսմանյան պետության վերածննդին և նրան հեռու պահել բոլոր փորձություններից:

Այս պատճառով է որ նա իր գործունեության ընթացքում ո՛չ գործիք էր և ո՛չ էլ կարող էր գործիք լինել որևէ պետության ձեռքում ընդդեմ Թուրքիայի:

Տեսնենք սակայն, թե ի՞նչ էր թուրք գործիչների կարծիքը: Մենք արդեն ծանոթացանք Հ. Յ. Դաշնակցության թե՛ ընդհանուր ուղղության և թե՛ մասնավորաբար Էրզրումի Ընդհանուր Ժողովի այն որոշումների հետ, որոնք հիմք ծառայեցին կուսակցության անունից բանակցություններ վարելու Իթթիհաթի և կառավարության լիազորներ՝ Նաջիի, Բեհաեդդին Շաքիրի և Հիլմի բեյերի հետ:

Ի՞նչ էր նրանց պատասխանը:

Անշուշտ Էնկյուրիում և Պոլսում նստած մտավորականներն ու պետական մարդիկ ունեն իրենց ձեռքի տակ հիշյալ լիազորների առաջարկները, որոնց մասին, նրանք, այնուամենայնիվ, ոչինչ չեն խոսում:

Այդ առաջարկների բովանդակությունը համառոտ ձևով հետևյալն էր:

Պատերազմի մասին. — Տաճկաստանն իր մեծությունից ընկել է Եվրոպայի դավադրությունների շնորհիվ, մեջն առնելով նաև Գերմանիան: Սակայն Թուրքիայի ամենահետևողական ու ոխակալ թշնամին միշտ էլ Ռուսաստանն է եղել: Նաև այս պատերազմը, ասում էին նրանք, պետք է վերջանա Արևելքի ստրկացումով, միի բան, որինց մենք սառնասիրտ ու անտարբեր ականատես չենք կարող լինել: Տաճկաստանը լինելով թուրքանական ժողովուրդների առաջապահը, և Սուլթանը, որպես իսլամության խալի-