Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ֆան, պետք է օգտագործեն բոլոր ուժերը, որոնք դեմ են Ռուսաստանին: Ռուսաստանը պե՛տֆ է կլանի ամբողջ թուրքիան, եթե միայն չհաղթվի: Ուստի պետք է նրա դեմ դուրս գալ և պայթեցնել Ռուսիան, թե՛ ներսից, ուր մենք մոտ 40 միլիոն ցեղակից թրքություն ունենք և թե դրսից, ուր նա բավականին թշնամիներ է շահել: Հյուսիսի արջը դեպի հյուսիս պիտի երկարի, Կովկասյան լեռնաշղթայից դեպի այն կողմը, Կասպյան ծովից դեպի վեր: Եվ որովհետև Գերմանիան է միակ հզոր պետությունը, որ իրապես դեմ Ռոուսաստանին, դեմ լինելով միաժամանակ նաև Անգլիային՝ մեր երկրորդ կարևոր թշնամուն, ապա պարզ է, որ մենք Գերմանիայի հետ պետք է զինակցենք դաշնակիցների դեմ դուրս գալու պայմաով: Այս բանակցությունները տեղի ունեցան «Գեոբենի» պատմությոունից շատ առաջ:

Օգոստոսին արդեն պարզ էր Իթթիհաթի որոշումը պատերազմի մասին: Օգոստոսին Իթթիհաթը արդեն գործում էր և ոչ միայն խոսում: Այդ ժամանակ էր Դաշնակցության հետ բանակցություններ վարող թուրք գործիչները, բերելով իրենց հետ քարոզիչների մի ամբողջ շքախումբ, սեպտեմբերին երեք ուղղությամբ և միանգամայն որոշակի հրահանգներով մտցրին Ռուսաստան: Այդ քարոզիչներից մեկը խումբ Օլթիի գծով անցավ Աջարիա, մյուս խումբը Ալաշկերտի վրայով մտավ Բաքու և Դաղստան, իսկ երրորդը՝ Վանի և Մակուի գծով Պարսկաստան անցավ: Անշուշտ Իբրահիմ էֆենդի (Ալեքսանդրապոլցի) չի ժխտի այս փաստը, որովհետև նա մասնավորաբար մեր գիտությամբ իր հայրենիքն անցավ: Այս բոլորից հետո պարզ չէ՞ արդյոք, որ սուտ են ու անհիմն այն բոլոր լուրերը, որ իբրև թե Թուրքիայի մասնակցությունը