Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առարկան համարում է ընդհանրապես Արևելքի և մասնավորապես Թուրքիայի անդորրությունը և հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանումը. տարօրինակ էր թվում, որ հայության քաղաքական պահանջների իրագործումը նա հետաձգում էր պատերազմի վախճանին, համարելով այն պետական ներքին հարց:

Ես չեմ կարող կասկածել Իթթիհաթի և կառավարության լիազորների անկեղծության վրա:

Էրզրումում պարզ ու հստակ ձևով նրանք մեզ հետևյալն էին հայտնում.—

«Ինչպես թուրքերը, նույնպես և հայերը պատերազմի հետևանքով ստեղծված բացառիկ հանգամանքների շնորհիվ, իրավունք ունեն ազգային իրենց գերագույն նպատակներին հասնելու: Պետք է ստեղծել Հայաստան, կենտրոնն ունենալով Էջմիածոնը: Հայաստանի մեջ պետք է մտնեն Ռուսական Հայաստանի հայկական մասերը. դրան պետք է կցել Տաճկահայաստանից Էրզրում նահանգի որոշ մասերը, առանց Էրզրում քաղաքի, և Վան ու Բիթլիս նահանգներից որոշ հողամասեր: Այդ Հայաստանը պատվարր պիտի կազմի Հյուսիսի դեմ, միանալով Անդրկովկասում ստեղծվելիք այլ պետության հետ: Ի՞նչ վերաբերվում է Կարսին, նա, հայկական լինելով մեկտեղ, Թուրքիան զինվորական առանձնահատուկ իրավունքների պիտի ունենա այդ բերդաքաղաքում, և այդ էլ պարզ այն պատճառով, որ Հայաստանը, լինելով նորաստեղծ ու փոքր պետություն, առայժմ անկարող պիտի լինի այդ կարևորագույն ռազմակենտրոնը ըստ արժանավույն օգտագործել Ռուսիայի դեմ: Պետք է ստեղծել և Վրաստան, Ադրբեջան ու Դաղստան, և այդպիսով, եթե այդ ազգերրը կստանան իրենց անկախությունը,