Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վորական առանձնաշնորհումներ տալ Թուրքիային:

4. —Հայաստանը անկախ է, վերը հիշած սահմաններում, մանրամասնությունները հետագայում ճշտելու պայմանով:

5. — Հայաստանը Անդրկովկասում ազմվելիք մյուս պետությունների հետ մեկտեղ դեմ պիտի լինի Ռուսաստանին:

6. — Ռուսական ուղղություն ունեցող մարդիկ, իինչպես, օրինակ, Գևորգ Կաթողիկոսն է, ասպարեզից պետք է քաշվեն և պետք է փոխարինվեն հայկական անկախության կողմնակիցներով»:

Այս կետերին Դաշնացությունը հետևյալ ձևով է պատասխանում:

1. — Թուրքիայի մասնակցությունը պատերազմին արկածախնդրություն է և ոչ թե անհրաժեշտություն. Թուրքիան չեզոք պետք է մնա և չեզոքությամբ իրավունքներ ձեռք բերի:

2. — Անդրկովկասի հայությունը դեռևս չի տեսել թուրք կառավարության բարյացակամություն, իսկ Թուրքիայում ցարդ կժխտվի քաղաքացիական տարրական իրավունքների անհրաժեշտությունը հայերի համար. Անդրկովկասի հայությունը չպիտի հավատա ոչ Թուրքիայի և ոչ էլ Դաշնակցության ծայրահեղ խոստումներին: չպիտի մոռանալ նաև այն, որ Դաշնացությունը, լինելով հալածված կուսակցություն Ռուսաստանում, զուրկ է հեղինակությունից ժողովրդական լայն զանգվածները ապստամբ վիճակի մեջ դնելու Ռուսիայի դեմ: Դաշնակցությունը միիաժամանակ նաև այն արծիքին է, որ Անդրկովկասի ժողովուրդների և ոչ մեկը, ոչ վրացիները, ոչ դաղստանցիները և ոչ իսկ թաթարները զենք չպիտի բարձրացնեն Ռուսիայի դեմ և այս ժողովուրդների լայն