Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խավերը, բացառությամբ որոշ շերտերի լոյալ պետք է մնան ռուսական պետականության հանդեպ: Այսպիսի պայմաններում Դաշնակցության նախաձեռնությամբ սկսած ապստամբությունը պատճառ պիտի դառնա նոր հայ-թաթարական, հայ-վրացական ու հայ-դաղստանական կռիվների: Իսկ Ռուսաստանը պատրվակ բռնելով այս երևույթը, պիտի բնաջնջի հայ ժողովրդինն: Ահա այս նկատումներով, Դաշնակցությունը հայտարարում է, որ ապստամբության նախաձեռնությունը իր վրա չի կարող վերցնել, ավելացնելով միաժամանակ, որ անկախ իր կամքից, եթե այդպիսի մի ապստամբություն ծագի, իինքը, իհարկե, արգելքներ չպիտի հանիի, մանավան եթե մեր գոյությունն ապահովող լուրջ հավաստիացումներ լինեն:

3. —Ընդունելով, որ Հայաստանի սահմանների վերջնական ճշրոտոշման հարցը մտնում է կուսակցության ոչ այսօրվա նպատակների մեջ, Դաշնակցությունը հայտարարում է, որ իինքը, ստեղծված պայմաններում, չպիտի հետապնդի քաղաքական նպատակներ, այլ պիտի տարվի բացառաբար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցով:

4. — Դաշնակցությունը խոստանում է հրահանգել հայության երկու հատվածներին, որ պատերազմի դեպքում երկու պետությունների հանդեպ և ուղղամտորեն կատարեն իրենց քաղաքացիական պարտականությունները:

Իթթիհաթի ներկայացուցիչները դժգոհ էին մեր պատասխաններին: Նրանք բնական էին գտնում, որ թրքահայը Թուրքիայի հանդեպ լինի լոյալ և սակայն չէին ուզում հասկանալ, թե ինչու՞ ռուսահայը նույնպես լոյալ պիտի լինի Ռուսիայի հանդեպ: Նրանք պահան-