Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էր նաև կամավորական «Դիկայա Դիվիզիան» (վայրենի զորամաս), որ կազմված էր բացառաբար թաթարներից, լեզգիներից և չերքեզներից:

Խոստում տվող վրացիները տեղից չշարժվեցիին և վրացական սին հույսերով և խոստումներով ոգևորված Էնվերը, որ արշավում էր դեպի Ղարս ու Թիֆլիս, և ոչ մեկ ապստամբություն չտեսնելով, իր բանակները թաղեց ձյան տակ և ձեռնունայն ու գազազած վերադարձավ Պոլիս:

Դաշնակցությունը, հետևաբար, նայ հայ ժողովուրդը, ի բաց առյալ մասնակի խմբակների, նախատեսելով այս ամենը, իրավամբ որոշեց մնալ չեզոք և լինել լոյալ Թուրքիայի և Ռուսիայի հանդեպ:

Այս բոլորը այսպես լինելով հանդերձ, գուցե և կյանքը այլ ուղղությամբ է ընթացել, իսկ որոշումները մնացել են միայն մեռաց տառ: Դա քննելը նույնպես կարևոր է, որովհետև կենդանիի գործը հաճախ դժվար է պարփակվում որոշումների նեղ սահմանների մեջ: Եվ իրոք, կյանքի մեջ եղել են այնպիսի շեղումներ, որոնք որոշումներին չեն համապատասխանել, բայց և այնպես մեր գործունեության ուղղություն տվողը եղել է ընդհանուր ոգին: Կյանքի հրամայականի տակ եղած այդ շեղումները թուրք գործիչները մատի փաթթոց արած, ցանկանում են ապացուցել, որ հայերը գործիք են եղել ուրիշների ձեռքին, որ նրանք ձգտել են Թուրքիան պայփեցնել ներսից ու դրսից:

Քննենք, ուրեմն հայերը ընթացքը երկու գլխավոր վայրում՝ Անդրկովկասում և Թուրքիայում: Գաղութաբնակ հայության դիրքը երկրորդական պիտի նկատել և նրանց թեր ու դեմ լինելը այնքան էլ լուրջ քննության նյութ չպետք է դարձնել: