Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եթե այս հարցերին՝ գործից անտեղյակ մարդիկ չկարողանան պատասխանել, կռիվները ղեկավարող թուրք զորականները և խնդիրների խորերը թափանցող հայ ու թուրք գործիչները անշուշտ ի վիճակի են պատասխանելու.

ա) Հայ զինվորները կովկասյան ճակատից փոխադրվում էիին դեպի հյուսիս, տարածվելով Կարպատներից միինչև Բալթիկ ծով, իսկ նրանց փոխարինելու համար Վոլագայի և Բալթիկի ափերից զորամասեր էին փոխադրվում տաճկական ռազմաճակատը:

բ) Տաճկական ճակատում գործող ռուսական զորամասերի մեջ հայ զինվորների թիվը երբևիցե 20-25 հազարից չէր անցնում:

Այս փաստերի վրա անհրաժեշտ է, որ հայ և թուրք մտավորականները մի քիչ կանգ առնեն, որովհետև դրանից շատ թյուրիմացություններ պիտի վերանան և դաժան շատ ճշմարտություններ պարզվեն:

Առաջին միտքը, որ պիտի զբաղեցնի մեզ մեղադրող Ռաուֆներին և նրանց նման հազարավորներին, պիտի հետևյալը լինի. եթե հայերը՝ ընդհանրապես և Դաշնակցությունը՝ մասնավորապես, գործիք էին ռուսների ձեռքին բացառաբար Թուրքիայի դեմ. եթե, իրոք, ռուսները նպատակ ունեին հարվածելու Տաճկաստանին. եթե Ռուսաստանը իրապես հավատում էր հայերին, և, եթե, վերջապես, Հ. Յ. Դաշնակցությունը հետապնդելիք քաղաքական որևէ նպատակ ուներ Թուրքիայում, ապա այդ դեպքում ինչու՞ հայ զինվորները հեռացվում էին տաճկական սահմաններին և նրան փոխարինվում էին օտարազգի զինվորներով, ինչու՞ հեռավոր տեղերից փոխադրվում էին Կովկաս՝ ռուս և այլ ազգությունների զորամասերը, իսկ հայերը քշվում էին նրանց տեղը: Չէ՞ որ փոխադրությունները