Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կապված են ծախսի և ժամանակի վատնման հետ, որոնք պատերազմի ընթացքում ատ կենսական են: Գուցե առարկվի, որ հայերը, իբրև զինվորներ, որակով ցածր էին եկվորներից: Բայց չէ՞ որ գերմանական և ավստրիական ճակատներում ավելի մարտունակ զինվորներ էին պետք, քան տաճկական սահմանին: Ո՛չ, դրանք չեն կարող էական պատճառներ համարվել, մանավանդ, որ հայ զինվորը, ծանոթ երկրին, լեռներին, թուրքի վարքին ու բարքին, իիր հարազատ միջավայրում ու սովոր կլիմայի տակ, ավելի մեծ հաջողությամբ և նկատելիորեն քիչ զոհերով ու վնասներով պիտի կռիվներ տաներ, քան Կազանի թաթարը, Բալթիկի լատիշը, Սիբիրի ղրղզը կամ Չեռնիգովի ռուս մուժիկը:

Առաջին հայացքից այս տարօրինակ երևույթի իսկական պատճառները հետևյալներն էին.

Ա. — Ռուսաստանը ուզում էր ունենալ Հայաստան, սակայն առանց հայի:

Բ. — Ռուսաստանը, եթե հայկական այդ հսկայական ուժը կենտրոնացներ տաճիկների դեմ, նրա միջոցով գրավեր Հայաստանը, այն ժամանակ, մեկ օր հանկարծ, այդ բանակը կարող էր առաջադրել իր ազգային պահանջները և անախորժություններ պատճառել մինչև իսկ Ռուսաստանին:

Գ. — Բայց որովհետև թե՛ Դաշնակցությունը և թե՛ հայ ղեկավար մյուս կուսակցությունները պատերազմին ընթացքում չեն հետապնդել որևէ քաղաքական նպատակ ոչ Թուրքիայի և ոչ էլ Ռուսաստանի սահմաններում, այդ պատճառով էլ նրանք չեն ձգտել և չեն պահանջել հայ զորքերի կենտրոնացումը տաճկական սահմանին:

Բոլշևիկները շատ փաստաթղթեր հրատարակե-