Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցին, ցանկալի էր, որ ռուսական զինվորական գաղտնի բաժանմունքի այդ փաստաթղթերն ևս հրապարակվեն, որով կբացվեին գաղութաբնակ հայության և մանավան թուրք վարիչների կարճատես աչքերը, տեսնելու և հասկանալու համար իիրերի իսկական պատկերը: Այդ դեպքում նրանցից և ոչ մեկը մեզպեսներին քավության նոխազ չպիտի դարձներ, իսկ հատկապես թուրքերը թերևս իրենց քաղաքականությունը, ով գիտի, դնեին ավելի առողջ հիմքերի վրա: Սակայն պետք է հավատալ, որ բոլշևիկները այդպիսի քայլ բնավ չեն անիի, որովհետև նրանք հավատարիմ և հարազատ ժառանգորդներն են Նիկոլայ Նիկոլաևիչների և Նիկոլայ ցարերի:

Ընդունենք սակայն, որ այդ փաստաթղթերի կարիքը բնավ չկա. ամենամեծ փաստը՝ իրականությունն է. անառարկելն այն է, որ հայ զինվորները, փոխանակ Հայաստանում և տաճիկներիի դեմ լինելու՝ հշվում էին դեպի արևմտյան ճակատները՝ գերմանացիների և ավստրիացիների դեմ:

Ընդհանուր գծերով, Անդրկովկասի հայության դրությունն ու որդեգրած ուղղությունն այս էր: Բայց չպիտի ժխտել, որ եղել են շեղումներ, քաղաքացիական պարտականություններից դուրս ավելորդ եռանդ է թափել՝ միանգամայն հակառակ Դաշնակցության որոշումներին և հայության մեծամասնության կամքին:

Ինչպես ամեն ժողովրդի, նույնպես և հայերի մեջ եղել են ու կան կենդանի գործից, կյանքից և ժողովրդական հիմքից զուրկ խմբակներ, որոնք, տարվելով սին ու դատարկ խոստումներով, սպանիական դղյակներ են կառուցել Մոսկվայում, Պետրոգրադում ու Թիֆլիսում՝ անկախ Հայաստանի մասինի արտասանված