Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ճառերով, զորավոր զենքեր են ավելի թուրք մտավորականների ձեռքը: Թողնենք գնահատականը. չխոսենք այն մասինի, թե որքան խելացի կամ անխելք, տեղի կամ անտեղի էին ադյ խմբակների գործերը: Կարևորն այն է թե՛ այդ խմբակները արդյոք կարողացա՞ն ազդել հայ զանգվածների վրա, թե նրանք մնացին իբրև սոսկ մասնակի երևույթներ:

Անշուշտ նրանք մնացին իբրև այդպիսին, իբրև աննշան ու անարժեք գործեր, թեև այդ խմբակներին աջակցում էին նաև Դաշնակցության որոշ անհատներ:

Ռուս պետական մարդիկ գիտեին, որ այդ խմբակների հետևեից հայ ժողովուրդը չպիտի գնա. նրանք ծանոթ էին Հ. Յ. Դաշնակցության Էրզրումիի Ընդհ. ժողովի որոշումներին:

Դաշնակցությունը հետին թվով կարելի է մեղադրել այն բանիի մեջ, թե նա ինչու՞ չնախատեսեց Թուրքիայի քաղաքականությունը, ինչու՞ նա վճռական կերպով չլուծեց և չհետապնդեց Թուրքիան ոչնչացնելու ծրագիրը հօգուտ Ռուսաստանի:

Ճիշտ է, Ռուսաստանը ցանկանում էր Հայաստան ունենալ առանց հայերի, սակայն նկատի ունենալով նրա փափուկ վիճակը պատերազմի ընթացքում, պիտի ընդունել, որ Դաշնակցությունը, եթե առան քաղաքական նպատակներ հետապնդելու այն պահանջը միայն առաջադրեր, որ բոլոր հայերը պետք է կենտրոնանան տաճկական սահմաններում տաճիկներին ընկճելու նպատակով, ռուսները տեղի պիտի տային և ընդունեին այդ պահանջը: Դաշնակցությունը այս պահանջը ընդունելի դարձնելու համար կարող էր սպառնալ հայկական ազատամտությամբ և հայ զինվորների դասալքությամբ: Այս սպառնալիքները անարժեք