Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան, առևտրական, արվեստի և երկրագործության մեջ ունեցած որոշ թերությունները և հայ ժողովրդի այդ ճյուղերում ունեցած ընդունակությունը, ավելի չափավոր տրամադրություններով տարված, թույլատրում են հայերին Տաճկաստանում ապրել, պայմանով, որ նրանք չունենա բացառիկ առանձնաշնորհումներ:

Ահա այս վերջին մտածողներից են Ահմեդ Ճևդեթը, Ռաուֆ, Սուլեյման Նազիֆը բեյերը, որոնք առաջարկում են հայերին կամ գնալ Արգենտինա և կամ վերադառնալ հայրենիք՝ հրեաների օրինակին հետևելով:

Ահա այս ութ կետերի մեջ կարելի է ամփոփել այսօրվա հաղթական Թուրքիայի մտավորականության տեսակետները: Քանի որ մենք հայեր այդ տեսակետներից օգտվողը և տուժողը պիտի լինենք, և որովհետև, ի ցավ Թուրքիայի, հայերը բնաջինջ չեղան, այլ դեռ մնում են երեք միլիոնի չափ Մերձավոր Արևելքում և նրա սահմանակից վայրերում, ու որովհետև հայերը, չհրաժարվելով իրենց հայ և արևելքցի լինելու գաղափարներից, անպայմանաորեն շփման մեջ պիտի լինի թուրքերի հետ, որոնք նույնպես առաջավոր Արևելքում ունեն իրենց ազգային և արևելյան ձգտումները, անհրաժեշտ է որ մի առ մի քննության առնվեն հիշատակված տեսակետները: Այս վերլուծությունը պիտի կատարել, նախ՝ զուտ ազգային շահերի, և, երկրոդ՝ ընդհանուր Արևելքի հզորության և խաղաղության տեսակետտից:

Պետք է նկատել, որ հայ և թուրք ժողովուրդները, իրենց ազգային ձգտումներից զատ, ունեն նաև հատուկ դեր և առաքելություն Մերձավոր Արևելքի ճակատագիրը դաբնող հարցերի մեջ. մի