Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երբ դաշնակցականները տառապուն էին ռուսական բանտերում և երբ Էրզրումի Ընդհանուր Ժողովը իր փակման արարողություններն էր կատարում, այդ նույն ժամանա Թիֆլիսի փողոցներում և Վանքի բակում ռազմաշունչ ճառեր էին արտասանում, հրավիրելով հայերին զինվորագրվել կամավորական գնդերի մեջ և ռուսական զորամասերի կողքին գնալ Տաճկահայաստանը փրկելու:

Ո՞վքեր էին արդյոք այս մարդիկ. նրանք թելադրված էին Փոխարքայի՞ սենյակներից, թե՞ իրենց ներքին անկաշառ մղումներն էին դեր կատարողը:

Այս հարցերին դժվար է պատասխանել, որովհետև փաստերն ու տվյալները պակասում են առայժմ:

Արձանագրենք սակայն. ճիշտ այն օրերին, երբ ռուս կառավարությունը, զինվորագրելով հայերին, ուղարկում էր նրանց արևմտյան ճակատ և մերկացնում էր հայերից տաճկական սահմանները, այդ նույն օրերին, որոշ անհատներ պղտոր մթնոլորտի մեջ մութ նշանաբաններ էին պտտեցնում և կամավորներ հավաքում:

Պիտի ընդունել, որ այդ մարդկանց արածը գալիս էր ռուս կառավարության հաշվին:

Նախ՝ կամավորներին զինվորագրումը ոչնչով չէր խանգարում անդրկովկասյան ճակատներից հայերին արևմտյան ճակատը փոխարելու ծրագրերին. երկրորդ՝ կամավորական շարժումներով տարվելով, հայ ժողովուրդը զրկվում էր հնարավորությունից լրջորեն Անդրկովկասում իր ճակատագրի մասին խորհելու. երկրորդ՝ կամավորական շարժումները առիթ էին դառնում հայկակնա ուժերը ջլատելու և ճեղքված առաջացնելու ազգային ներքին ճակատի վրա, որով-