Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հետև Դաշնակցությունը վերապահ դիրք ուներ գրաված դեպի այդ շարժումները և, վերջապես, թուրքերը, իրենց անհեռատես քաղաքականության հետևանքով, անկարող լինելով կարևորը անկարևորից, անլուրջ ձեռնարկը լուրջ ձեռնարկից տարբերելու, անտեղի պիտի գրգռվեին, հալածանքներ սկսեին հայության դեմ, լոյալությունից հանեին Դաշնակցությունը և, իրենց ուժերի մեկ նկատելի մասը զբաղեցնելով ներքին ճակատների վրա, դյուրացնեին ռուսական զորքերի արշավը դեպի Թուրքիայի խորքերը:

Ռուսաստանը ձգտում էր մեկ ձեռքով երկու նապաստակ բռնել, մի նպատակ, որին նա գրեթե հասավ: Կամավորական արժումներն ունեցան իրենց համակիրները՝ հանձինս այն երիտասարդության, որ երկրի գաղթած ու ապաստանած էր Անդրկովկաս. այն երկրից գաղթած ու ապաստանած էր Անդրկովկաս. այն հայ ծնողների, որոնց զավակները, փոխանակ հեռավոր գերմանական ճակատները քշվելու, պիտի մնային տաճկական սահմանների վրա և այն մի խումբ մարդկանց, որոնք ինչ-ինչ նկատառումներով նետվել էին ասպարեզ: Եվ իրապես օրը օրին կամավորական շարժումները ծավալվեցին ու մի քանի շաբաթվա ընթացքում միմիայն Թիֆլիսում մոտ հազար հոգի արձանագրվեցին իբրև կամավորներ:

Ահա այսպես եղավ կամավորական շարժման սկզբնավորությունը: Պետք է ընդունել, որ այդ ձեռնարկը դեմ էր մեր ազգային շահերին և միանգամայն ձեռնտու՝ ռուս կառավարության:

Բայց նախքան վերջնական գնահատական տալը, ճշտենք այն հարցը, թե այդ շարժումները արդյոք միմիայն հայկակա՞ն էին թե նրանք, ընդհակառակը, հատուկ էին և ուրիշ ժողովուրդների:

Անշուշտ ո՛չ վրացիք և ո՛չ էլ թուրքերը չպիտի