Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կարողանան ժխտել, որ նաև իրենց ունեցել են իրենց ուրույն կամավորական գնդերը:

Թեև վրացիք հայերի նման ենթակա էին ընդհանուր զորակոչի, սակայն և այնպես վրացական հատուկ զորամասեր (կամավոր) կռվում էին Նազիների դեմ:

Անդրկովկասի թաթարները կրոնով մահմեդական էին, իսկ ցեղով՝ թուրանական և ենթակա չէին ընդհանուր զորակոչի. սակայն նաև նրանք, Ալիխան Մակինսկիների, Խան Նախիջևանսկիների և այլոց գլխավորությամբ կազմակերպվելով՝ կամավորական հատուկ զորամասեիր մեջ կռվում էին տաճկական զորքեիր դեմ:

Լեռնական մահմեդականները, որոնք նույնպես ենթակա չէին զորակոչի և որոնց մեջ վաղուց ի վեր ախատում էին համիսլամական գործիչները, նրանք նույնպես ունեին իիրենց կամավորական «Դիկայա Դիվիզիան» (վայրենի զորամաս), որ գործում էր տաճիկների դեմ և որ թվով գերազանցում էր հայկական գնդերը:

Այս օրինակները միմիայն Անդրկովկասից բերելով, ես հանցանք մեղմելու պատճառներ չեմ որոնում և ոչ էլ նպատակ ունեմ որևէ ժողովուրդ իբրև հանցավոր նկատել: Եթե վրացին կամավոր է տալիս Տաճկաստանի դեմ, եթե ադրբեջանցի թաթարը, դաղստանցին, լեռնական չերքեզն ու ինգուշը կամավորներ են տալիս Թուրքիայի դեմ, եթե հայե կամավորապես կռվում է նույն տաճկի դեմ, այդ դեռ չի նշանակում, թե բոլոր թաթարները իսլամության ու թրքության դեմ են, թե ամբողջ լեռնականները, վրացիք, դաղստանցիք ու հայերը պատասխանատու են իրենց հայրենիքի, կրոնի կամ ազգության դավաճան-