Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Լեռնականների Դիկայա Դիվիզիայով (վայրենի զորամաս) նա պիտի թուլացներ այդ նույն ժողովրդի միությունը, միաժամանակ հարվածելով համիսլամության գաղափարները, թաթարական կամավորական գնդերով նա պիտի քանդեր Աղաևների ծրագիրը, միաժամանակ ամլության դատապարտելով համաթուրանական քարոզչությունը, վրացական գնդերով վրա ժողովրդի ազատագրական պայքարի թափը պիտի իջեցներ, զուգընթացաբար անարժեք դարձնելով նախապես կնքված թուրք-վրացական գաղտնիի դաշնագիրը, իսկ հայ կամավորական գնդերով նա պիտի գրգռեր թուրք տարրը հայության դեմ, հաներ Դաշնակցությունը լոյալությունից և ռուս-տաճկական ճակատներին զուգընթաց ստեղծեր ներքին հայ-տաճկական ճակատներ:

Ահա այս դրդապատճառները անհրաժեշտ էին դարձնում — անշուշտ ռուսական շահերի տեսակետից — նման գնդերի կազմակերպումը:

Անուրանելի է, որ Ռուսաստանը կամավորական շարժման համախոքներ պիտի գտներ անդրկովկասյան բոլոր ժողովուրդների մեջ, որովհետև ստուգված փաստ է, որ պատմական նման բոլոր դեպքերում, ժողովուրդները միշտ և ամեն ժամանակ ունեցել են մի փոքրամասնություն՝ ենթակա դրսի ազդտցություններին: Երբ թուրք ղեկավարները, այս մասնակի երևույթների արժեքը գերագնահատելով, կորցրած իրենց հավասարակշռությունը, մի քանիի փոքրաթիվ խմբերի համար պատասխանատու են համարում ամբողջ ժողովուրդներ և հալածանքներ սկսում այդ նույն ժողովուրդների դեմ, այստեղից պարզ չէ՞ր միթե, թե նման քաղաքականությունիից ո՞վ պիտի լիներ օգտվողը և ո՞վ վնասվողը: Բնական է, որ օգտվողը միմիայն