Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մենից էականը այս հարցը պիտի լիներ: Չէ՞ որ հայ ժողովրդի բռնած դիրքի արժեքավորումը կախում ուներ այս հարցի պատասխանից, և ոչ թե այն անպատասխանատու միտինգներից, որ տեղի էին ունենում Թիֆլիսի փողոցներում:

Տեսնենք, ուրեմն, թե հայ քաղաքական մեծ կազմակերպությունը, որի կամքին և որոշումներին հակառակ դեպքեր էին կատարվում հայ կյանքում, ի՞նչ դիրք ուներ բռնած հանդեպ այդ շարժումների:

Նա, նախ՝ հայտնում է թուրք լիազորներին, որ այդպիսի ժամանակ շարժումները անխուսափելի են և դրանք չպետք է վերագրել ո՛չ կուսակցություններին և ո՛չ էլ հայ ժողովրդին, ավելացնելով միաժամանակ, որ Դաշնակցությունը որոշել է պայքարել այդ շարժումների դեմ: Այս մասին գիտեին Էրզրումում, Պոլսում, Վանում և Մուշում գտնվող Իթթիհաթի և թուրք կառավարության ներկայացուցիչները:

Սկզբներում, Էրզրումի ներկայացուցիչ Հիլմին, Վանի ներկայացուցիչ Թահսիմ կուսակալը և Մուշի ներկայացուցիչ Սերվեթ մյութասարըֆը , ըստ երևույթին, տեսնում էին, որ այդ շարժումները ժողովրդական բնույթ չունեն և պարզ մասնակից երևույթներ են:

Եվ այդ պատճառով էլ նրանք պահանջում էին, որ Դաշնակցությունը, հավատարիմ մնալով իր որոշումներին, պայքարի այդ շարժումների դեմ, և եթե անկարող է նրանց առաջն առնել, գոնե այնպես անի, որ նրանք չտարածվեն ու չկրեն համաժողովրդական բնույթ:

Պիտի խոստովանել, որ Հ. Յ. Դաշնակցությունը և ի մասնավոր նրա թուրքահայ մարմինները ամեն ջանք ի գործ դրին արգելելու և կամ սահմանափակելու համար այդ շարժումները: