Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ. Յ. Դաշնակցությունը, ինչպես տեսանք, դեմ էր կամավորական շարժման:

Թուրք ղեկավարները եթե պետական հասունություն ունենային, գոհ պիտի մնային ստեղծված կացությունից և բավարարվեին նրանով, որ կամավորական շարժումը համաժողովրդական բնույթ չի ստանում: Այս բոլորից հետո պատասխանատու ճանաչել հայ ժողովուրդը և մասնավորաբար նրա թուրքահայ հատվածը և Դաշնակցությունը, այդ միևնույնն է թե՝ համաթուրանական գաղափարներով տարված Բեհաեդդին Շաքիրներին, Էնվերներին և Աղաևներին պատասխանատու թվել այն բանի համար, որ չերքեզները կամավորական «Վայրենի Զորամաս» (Դիկայա Դիվիզիա) են կազմակերպել Տաճկաստանի դեմ և կամ թաթարները Ալի Խան Մակինսկու գլխավորությամբ՝ թաթարական գնդեր:

Այս, իիհարկե, տխմարություն կլիներ, անիմաստ և հիմարական մի քայլ:

Անկարելի է Աղաևին պատասխանատու ճանաչել ցեղակից Ալի Խանի արարքի համար, կամ Ռաուֆ բեյից հաշիվ պահանջել՝ կրոնակից լեռնականների ձեռնարկների համար:

Այդպես վարվեցին թուրքերը, սպանելով, ի միջի այլոց, Գալուստ Սլոյանին Բայազետում, իսկ Իշխանին՝ Վանում:

Եզրափակենք մեր ասածները:

1. — Հայ կամավորական շարժումը, ինչպես և Անդրկովկասի կամավորական շարժումները հանդեպ Թուրքիայ, եղել են չծրագրված, իրենց սկզբնական շրջանում կրել են մասնակի, պատահական բնույթ:

2. — Ո՛չ հայերը և ո՛չ էլ Անդրկովկասի մյուս ժողովուրդները, այդ շարժումների միջոցով ո՛չ Անդր-