Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առայժմ մենք արձանագրեցինք այն փաստը միայն, որ կամավորական շարժումները պարզ, անմիջական և բնական հետևանքն էին հայկական կոտորածների և ոչ թե՝ հակառակը:

Կամավորական շարժումները կոտորածների պատճառ չէին կարող լինել, որովհետև ջարդերը ծրագրված էին և գործադրվում էին միինչև այդ շարժումները:

Մի քանի խոսք էլ ասենք կամավորական շարժման վախճանի իմասին: Այդպիսով ավելի ևս պարզած պիտի լինենք այն ինքնասպան քաղաքականությունը, որ վարում էին թուրք վարիչները:

Այդ անհրաժեշտ է ինչպես Թուրքիային, այնպես և հայերին, ըմբռնելու համար այն դավադիր նպատակները, որ հետապնդում էր Ռուսաստանը Մերձավոր Արևելքում:

1916 թվին, երբ Թուրքիայում հայկական կոտորածները և տեղահանությունները վերջացած էին, երբ Ֆրանսիայի և դաշնակիցների հետ Ռուսիան կնքել էր իր այն համաձայնություն, ըստ որի անվերապահորեն իրեն պիտի պատկանեին Տրապիզոնի, Վանի, Էրզրումի իև Բիթլիսի նահանգները, երբ ռուս հաղթական զորքերը ձեռք առած Փոքր Ասիայի բանալին՝ Էրզրումի իբերդը՝ իրենց դրոշակը ծածանում էին հայկական վիլայեթների վրա, երբ նույն Ռուսաստանը, տիրացած Տավրոսյան լեռնաղթթային, իր հայացքը հառել էր դպեի հարավ, դեպի Միջերկրականիի ջրերը, ցանկանալով օր առաջ իր իրավունքները, ըստ պայմանների, պարտադրել թե՛ թուրքերին, թե՛ ֆրանսիացիներին և թե՛ անգլիացիներին, — ահա այդ թվականին Փոքր Ասիայի գրաված հողամասերը իրենցից ներկայացնում էին ավերակներով ծածկված մի