Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հսկա գերեզմանոց, որ հավասարպես անմարդաբնակ էր դարձել և՛ հայի, և՛ քրդի, և՛ թուրքի համար:

Այդ թվականին է, որ ռուս կառավարությունը հղանում է Եփրայան կոզակության հայտնի ծրագիրը, ձգտելով միաժամանակ ոչնչացնել հայ կամավորական գնդերը:

Արդյոք սա միի պարզ պատահակա զուգադիպությու՞ էր, թե՞ սա բնական հետևանքն էր Ռուսիայի որդեգրած քաղաքականության և ստեղծված պայմանների:

Իհարկե, այս վերջինն էր:

Դարեր շարունակ Ռուսաստանը ձգտել է դեպի հարավ. երեք անգամ նա գրավել է Էրզրումը և երեք անգամ էլ դուրս վռնդվել այդ բերդից, և այն էլ ոչ թե թուրքական ճնշման տակ, այլ պարզապես դաշնակիցների դավադրությունների հետևանքով: Խրատված անցյալից փորձից, չորրորդ անգամ ևս դուրս չվտարվելու համար, նա որոշում է գրավել թուրքահայ նահանգները, տիրանալ Արևելքի միջնաբերդին և այդտեղ ամուր հաստատվել:

Նրան մտահոգող մի խնդիր ևս կար և այդ Հայկական հարցն էր:

Հայությունը, որ քաղաքականպես հասունացած և ազգային իինքնագիտակցության հասած մի ժողովուրդ էր, նպատաստավոր պայմաններում կարող էր խոչընդոտներ հարուցել ռուսական առաջխաղացման առջև և այդ պատճառով անհրաժեշտ էր Հայաստան ունենալ, սակայն առանց հայերի: Իսկ այս ծրագիրը անհարմար էր, որ Ռուսաստանն ինքն անմիիջականորեն գործադրեր. ուստի նա իրագործեց այդ՝ Իթթիհաթի ձեռքով:

Ռադեկը գիտակցորեն խեղաթյուրում է փաստերը, հայտարարելով, թե թուրքահայերի բնաջնջումը պետա-