Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան անհրաժեշտություն էր Թուրքիայի համար: Հայկական կոտորածները պետական անհրաժեշտություն էին Ռուսաստանի համար, ի վնաս թուրքերի և հայերի: Այս պատճառով է, որ դեռ անթաղ հայ, թուրք և քուրդ դիակների վրա Եփրատյան կազակության ծրագրեր էին որոճվում, հար և նման այն կազակության, որ հիմնվեցին աբխազ, լեզգի և չերքեզ ժողովուրդների դիակների վրա՝ Տերեկում, Կուբանում և Սևծովյան նահանգում:

1916 թվին, իր ավանդական ծրագրերի խոշոր մասը իրագործած լինելով, Ռուսաստանը իրեն զգում էր ուժեղ և հաստատուն հարավային ճակատների վրա և ձգտում էր իրագործել այդ ծրագրերի նաև այն մասը, որ վերաբերվում էր Հայկական հարցին: Ճիշտ այս նկատումով, պատերազմի վախճանին, նա ցրեց հայկական կամավորական գնդերը, որ այդ շրջանին իրենցից շոշափելի ուժ էին ներկայացնում: Այս՝ պետական անհրաժեշտություն էր, իսկ այսպիսի անհրաժեշտության առջև անարժեք էին ամեն տեսակի բարոյական հասկացողություններ և պարտավորություններ:

Եփրատյան կազակության ծրագիրը հապճեպորեն առաջ էր քշվում նաև այն պատճառով, որ թե՛ Դաշնակցությունը և թե՛ հայ ժողովուրդը այդ օրերին դեմ էին հայկական հողամասերի կցման Ռուսաստանին, մի հանգամանք, որի դեմ Ռուսաստանը փորձում էր օր առաջ զինվել:

Ով որ հասկանալու չլինիի այս ծրագիրը, Ռաուֆ բեյերը, այնուամենայնիվ, պետք է որ հասկանան: Նրանց պապերը, նույն կազակային ծրագրերի հետևանքով, մուհաջիրների վիճակին դատապարտվեցին. կուլ գնացին Շիրվանն ու Շաքին, պարսկական մի