Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայ կրոնական հիմնարկությունները, որ ահագին կշիռ և ազդեցություն ունեն հայ կյանքի մեջ, պետք է վերցնել քաղաքական կուսակցությունները, որ ղեկավարել են հայ ժողովրդական զանգվածները, պետք է վերցնել ի մասնավորի Հ. Յ. Դաշնակցությունը և նրա կոմիտեները, որ տարածված էին Թուրքիայի բոլոր անկյուններում, և ահա այս կազմակերպությունների և հասարակական հոսանքնեիր կյանքից ու գործունեությունից փաստեր պետք է բերել՝ մեղադրանքները հիմնավորելու համար, մի բան, որ դժբախտաբար, չի կատարվում:

Եղածը մեղադրական բամբասանքներ են միայն և ուրիշ ոչինչ:

Այդ հոսանքների և կազմակերությունների, առաջնորդների և հետևորդների առնվազն իննսուն տոկոսը, առանց դատի ու դատաստանի, նահատակվել են, իբրև Թուրքիայի դավաճաններ: Գոնե ասվե՞ր, նրանց հանցանքը, գոնե դատվեի՞ն նահատակվելուց առաջ:

Այսպես չի եղել, որովհետև նրանց միակ մեղքը՝ հայ լինելն էր: Ըստ Իթթիհաթի և կառավարության որոշումների, հայությունը պե՛տք է սրածվեր:

Սակայն նրանց աշխատանքը կատարենք մենք, փորձենք մեղադրանքները ինքներս ճշտել:

ՏՏեսանք, թե ինչ որոշումներ է տվել Հ. Յ. Դաշնակցությունը որ ութերորդ Ընդհանուր Ժողովում՝ պատերազմի և Թուրքիայի մասիին: Այժմ տեսնենք, թե Դաշնակցությունը Թուրիայում հավատարի՞մ մնաց արդյոք իր տված որոշումներին, թե, ընդհակառակը, որոշումները մեկ կողմ թողած՝ ընթացավ բոլորովին այլ ուղիներով, պատճառ դառնալով հայկակ եղեռնին:

Սկսենք Պոլսից: