Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Անշուշտ Իթթիհաթի և թուրք կառավարության անդամները պիտի ընդունեն, որ Հ. Յ. Դաշնակցությունը, 1914-1915 թվականներին, Պոլսում թե՛ բարոյական մեծ հմայք ուներ և թե՛ մարտական ուժ: Նրանք ասում էին միաժամանակ, որ Դաշնակցությունը Պոլսում ունի խոշոր զինապահեստներ. չէին ժխտում նույնպես, որ հայ մեծ քաղաքական կազմակերպության շարքերում բազմաթիվ անձնազոհ մարդիկ կան, որոնք սովոր էին մեռնելով՝ մեռցնել:

Այս ամենը շատ լավ գիտեն Իթթիհաթի և Էնկյուրիի այս գործիչները, որոնք 1909 թվի Համիդյան ռեակցիայի օրերին, Հ. Յ. Դաշնակցության թեշերի տակ մտած՝ իրենց հույսերի իրականացումը նրա ուժից և հմայքից էին ակնկալում:

1895 թվականին, երբ Դաշնակցությունը դեռ նոր էր սկսել իր գործունեությունը Թուրքիայում, ըրբ նա դեռ չուներ գործող մարդիկ, երբ Տաճկաստանում տիրում էին դխոժային պայմաններ, ահա այդ ժամանակ նա կարողանում էր կազմակերպել Բանկ Օտոմանի ցույցը, կարողանում էր ուզած մարդկանց գետին գլորել և նույնիսկ ապստամբություններ առաջացնել:

Ի՞նչ էր պատճառը, որ այդ նույն կուսակցությունը այդպես չվարվեց նաև պատերազմի ընթացքում: Եթե ապստամբությունը դժվար էր և վտանգավոր, միթե դժվա՞ր էր մատի վրա համրվող թուրք քաղաքական ղեկավարներին ահաբեկման ենթարկել. չէ՞ որ դա շատ հեշտ էր և հնարավոր: Թալեաթը, չնայած իր փաշա դառնալուն, միշտ լինում էր Դաշնակցության և նրա ղեկավար անդամների հետ և չէր խուսափում նրանց ժամադրությունները հարգել:

Մի՞թե դժվար էր նրան պատժել:

Այդպիսի քայլեր չառնելու պատճառը մարդկանց