Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պակասը չէր և ոչ էլ անկարելիությունը, այլ միայն և միայն այն, որ Դաշնակցությունը չէր ցանկանում այդ ուղղությամբ գործել:

Նա, որպես հասունացած կուսակցություն, զգալով երկրի և պետության նեղ կացությունը, աջակցեց պետության, հրահանգներ հղելով գավառները՝ լոյալ մնալ Թուրքիայի հանդեպ և իբրև ուղղամիտ ժողովուրդ՝ իր քաղաքացիական պարտականությունները կատարել: Վարդգեսի (Օսմանյան պարլամենտի երեսփոխան) հետ Թալեաթ փաշան օգտագործում էր Դաշնակցության լոյալ դիրքը, շարունակ հեռագրեր ուղարկելով Վան, Մուշ և այլուր, հիշեցնելով, որ ժողովուրդը պետք է գիտակցի իր քաղաքացիական պարտակնաությունը, խուսափի ամեն տեսակ թյուրիմածություններից և համբերություն ունենա դառնությունները կրելու անմռունչ:

Մինչ Դաշնակցությունը այս դիրքն ուներ բռնած հանդեպ Օսմանյան կառավարության, Թուրքիան գաղտնի ծրագիր էր պատրաստում հայերին բնաջնջելու: Դեռ ավելին: Երբ Դաշնակցությունը՝ Գերմանիայից և Բուլղարիայից ստացված ստույգ փաստերի և տվյալների վրա հիմնվելով եկավ այն համոզման, որ ինչ դիրք էլ բռնելու լինեն հայերը, միևնույն է, ծրագրված է բնաջնջել հայերին և ամենից առաջ սրի քաշել մտավորականներին: Երբ մի քանի սրտացավ օտարներ, իմանալով այդ, նաև ուղարկեցին Պոլիս, որ Դաշնակցության մտավորականները թողնեն ու հեռանան (անխուսափելի մահվանից ազատվելու համար), այդ մտավորականները, այնուամենայնիվ, մերժեցին դուրս գալ, և դաշնակցական ղեկավարները այդ փրկարար առաջարկության հետևյալ կերպով պատասխանեցին: