Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րերը: Ուրեմն, ներկա ղեկավարների կարծիքով, այդ մարդիկ առանց հրամայական պատճառի, սոսկ ուրիշներին նմանվելու ցանկությա՞մբ և կամ օտարների ճնշման տա՞կ էր, որ ընդունում էին Օսմանյան կայսրության ներքին բարեփոխության անհրաժեշտությունը: Եթե պատմական ճշմարտությունից խեղաթյուրումը չէ մեր նպատակը, եթե պատմությունը հիմք ունենալով է, որ պիտի բացատրենք այժմյան և հետագայում լինելիք աղետները, ապա Միդհաթ փաշային կուռ դարձնող Երիտասարդ Թուրքերն ու նրանց ժառանգորդ Էնկյուրիի գործիչներն պիտի ընդունեն, որ վաթսուն տարի սրանից առաջ թուրքերի մեջ առաջացած հեղափոխական խմորումները ծնունդ էին ոչ թե անհատների քմահաճույքի, այլ նրանք արդյունք էին դարավոր աղետների, բարբարոսության և անլուր անարդարության: Միդհաթ փաշայի երկրպագուները պիտի խոստովանեն, որ մինչև Միդհաթը Օսմանյան կայսրությունը այնպիսի պ արոտ վիճակ ուներ, այնքան էր ներխված ու քայքայված, որ առանց ներքին բարենորոգչական հզոր փորձի՝ այդ կայսրության վերջնական փլուզումն ու կործանումը կլիներ անխուսափելի:

Նրանք պիտի ընդունեն նույն թուրք ղեկավարների կողմից հաստատված այն բացարձակ ճշմարտությունը, որ սրանից վաթսուն տարի առաջ Օսմանյան կայսրությունը ներկայացնում էր իրենից ենիչերական մի տիպար պետություն, որի բռնակալության տակ հեծում էին բոլոր ժողովուրդները անխտիր, մեջն առնելով, իհարկե, նաև թրքությունը, այն տարբերությամբ միայն, որ, օրինակ, հպատակ հայը շատ ավելի էր տուժում, քան իշխողը թուրքը:

Ահա այստեղ են թաքնված այն պատճառները,