Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Մենք լոյալ կմնանք, ամեն ինչ կանենք՝ կոտորածների առիթ չտալու համար, իսկ եթե հայ ժողովրդին վիճակված է ամեն տեղ ողջակեզ լինել, կողջակիզվենք նաև մենք»:

Նավը երեք օր ապարդյուն սպասելու հետո, հարկադրված էր ձեռնունայն վերադառնալ:

Հայ հեղափոխական և մշակութային աշխատանքները իր ուսերի վրա տանող մտավորականությունը հարյուրներով, հազարներով առանց որևէ դիմադրության գնում է դեպի մահ, ո՛չ այն պատճառով՝ որ անկարող էր կամ վախենում էր գալիք փորձությունների դիմագրավելու, այլ միամիտ հավատն ունեին՝ թե անմեղն ու թուրքի անկեղծ բարեկամը չի կարող կոտորվել նույն թուրքից: Նրանք հավատացին և առանց տրտունջի ու տատանման գնացին անմռունչ մեռնելու, որպեսզի հեռավոր չափով առիթ չտան կիրքերի բորբոքման և հիմք՝ մտածելու թե իրենք ապստամբներ են ու դավադրողներ թուրք կառավարության դեմ: Նրանք հավատացին թուրքին և հետո միայն, երերի ու դեպքերի ապագա ընթացքում պարզվեց, որ չարաչափ սխալվել էին: Այդպես էր Պոլիսը, որ կենտրոնն էր այն ժամանակվա հայ քաղաքական մշկութային կյանքի և կուսակցությունների գործունեության: Կառավարության ըստ ամենայնի աջակցելուց, լոյալությունից բացի, ո՛չ մեկ քայլ՝ դավաճանության կամ ապստամբության:

Պոլսից հետո անցնեք Էրզրումի վիկայեթի դեպքերի վերլուծման: Վիլայեթի հայ բնակչությունը անմիջական շփման մեջ էր գտնվում ռուսական զինվորական ուժերի և զորքի հետ, ամենայն դյուրությամբ կարող էին դասալքել թուրք զինվորական շարքերը, անցնել թշնամու կողմը, լրտեսի կամ թուրք