Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունները: Բայց ավա՜ղ... նա միամիտ էր, չափազանցորեն միամիտ և հավատացող. և խաբվեց՝ չարաչարորեն խաբվեց ու անմիջորեն ողջակիզվեց: Նա չգիտեր թե ժամանակի կառավարության գլուխ կանգնած Թահսինի բեյը, որ Վանի նախոր կուսակալն էր և այնքան հարգված հայերից՝ ընդունակ էր այնպիսի աննախընթաց դավադրությամբ ու վարպետությանբ մի ամբողջ ժողովուրդ տեղահան անելու և Քյամախի ձորում խողխողելու:

Էրզրումի հայ ժողովուրդը չէր կարող ենթադրել, թե իր վերոհիշյալ՝ հավատարմության, ծառայությունների ու աշխատանքների համար պատմության ու ժողովուրդների կյանքի մեջ չտեսնված մի այնպիսի անողոք վարձատրության պիտի արժանանար՝ որպիսին ցուցադրեցին Իթթիհաթը և նրա կառավարությունը իրենց դիվային ծրագրով: Բացառություն չէր կազմում այս տեսակետից նաև Վանի վիլայեթը, որ, որպես Պարսկաստանի սահմանակից և հայ հեշափոխական ամենաաչքառու կենտրոններից մեկը՝ ամենից շատ մտահոգության առարկա է եղել թուրք կառավարության համար: Բայց անշուշտ Վանի կուսակկալ Թահսին բեյը, որ 1914 թվի վերջերին, երբ պատերազմը վաղուց սկսած էր իբր կուսակալ Էրզրում փոխադրվեց՝ պիտի վկայի այն անկեղծ անխաբդախ գործունեության բազմաթիվ փաստերը, որ ցուցադրել էին թե՛ պատերազմից առաջ և թե՛ նրա ընթացքում Վանի ժողովուրդն ու նրա հասարակական հեղափոխական կյանքը ղեկավարող Հ. Յ. Դաշնակցությունը:

Նա պիտի վկայի՝ որ Վանի նահանգի ժողովուրդը և Հ. Յ. եղել են կատարելապես լոյալ կառավարության հանդեպ: