Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նա չի կարող ժխտել, որ Վանի ժողովրդի ու հատկապես Հ. Յ. Դաշնակցության գործոն աջակցության և անսահման բարեցակամ վերաբերմունքի շնորհիվ է, որ նրան հաջողվում էր վարել իր կուսակալական այնքան ծանր և պատասխանատու աշխատանքները: Պատերազմից առաջ և մանավանդ պատերազմիի ընթացքում չի եղել որևէ լուրջ ձեռնարկ, որ Թահսին բեյը ի կատար ածած լինի առանց Դաշնակցության գործոն աջակցության: Թե՛ զորքի համար պարեն հավաքելիս, թե՛ դասալիքների դեմ կռվելիս, թե՛ կարգ ու կանոն ահստատելիս, թե՛ պետական, զինվորական տուրքերը գանձելիս, թե՛ զինվորական փոխադրություններից գործը կազմակերպելիս և թե՛ խռովարարներին զսպելիս, - նա միշտ հենվել է Դաշնակցության վրա: Վերջապես, թահսիին բեյը չի մոռացել, որ վերահիշյալ աշխատանքները վարելու ընթացքում, Հ. Յ. Դաշնակցությունը իր մամուլի և թռուցիկներիի միջոցով աջակցել է թուրք կառավարության, որոնց օրինակներից անշուշտ կառավարության դիվանում պահված կլինեն և այդ հարցով հետաքրքրվողին կատարելապես կարող են բավարարել: Անպայմանորեն Թահսին բեյը չի մոռացել նաև այն՝ թե իինչպես թուրքական բանակի ճգնաժամային րոպեներին նա դիմում էր Դաշնակցության և ազգային այլ հիմնարկություններին՝ օգնության հասնելու զորքին: Այս կոչերը անարձագանք չէին մնում և Դաշնակցության ու հասարակական հիմնարկությունների անձնադիր աշխատանքով երբեմն մեկ օրվա մեջ հազարավոր երիտասարդներ զորաճակատ էին ուղարկվում դրությունը փրկելու համար: Իսկ Դաշնակցության ծեկավարող գործիչները, առանձնապես Արամը, դավուլ զուռնան