Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լով Վանի նահանգը, վասպուրականցուն ու Արամին էր թողնում ռազմական լավագույն դիրքերը պարսկական ճակատի վրա: Եվ իրոք, Ճևդեթի զորքը Վասպուրականում պարտվելուց հետո՝ հարկադրված եղավ մի դժվարին ճամփորդություն հանձն առնել և Ջըզիրե ու Բոհտանսուի վրայով քաշվել մինչև Բիթլիսի մոտերը: Իհարկե, թուրքերը ամեն կերպ աշխատեցին վասպուրականցու ինքնապաշտպանողական այս կռիվը ներկայացնել որպես ապստամբոթւոյւն ու դավաճանություն թուրք կառավարոթյան դեմ՝ կազմակերպված ռուսների դրդումով ու աջակցությամբ: Սակայն պետական և քաղաքական ամենատարրական հոտառություն ունեցող բարեխիղճ մարդը, մեր վերը հիշատակած դեպքերը ընթացքին անհրաժեշտորեն այն եզրակացության պիտի գա, որ Վասպուրականի ժողովրդական շարժման միակ պատճառը Իթթիհաթի և թուրք կառավարության հրեշավոր, անմտածված ծրագիրն էր, որ այնքան տմարդի ձևով ի հայտ բերեց Ճևդեթը Վանում, խախտելով ժողովրդի ու Դաշնակցության դեպի թուրք թուրք կառավարույունը ունեցած հավատքը:

Խալիլ փաշան, որ Արամի դեմ կռվողներից մեկն էր եղել՝ 1918 թվին Երևանում իմ և այլոց ներկայությամբ ազնիվ գտնվեց խոստովանելու Արամին, որ Վասպուրականի ըմբոստությունը և նրա հետևանքով առաջ եկած մի շարք խոշոր դժվարությունները արդյունք են իրենց տարած սխալ քաղաքականության և Ճևդեթ բեյի բարբարոսության ու դավադրության:

Իհարկե կասկածից դուրս է, որ ժամանակի թուրք կառավարության անհատ գործակալները, ինչպես նաև Ճևդեթը, ինքնագլուխ չէին գործում: