Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նրանք կատարում էին կենտրոնական կառավարության և Իթթիհաթի հրահանգներն ու որոշումները և Խալիլ փաշայի մոտիկ ազգական Էնվերի պատվերները: Մենք ցարդ աշխատեցինք ամենայն սառնությամբ ու անաչառորեն վերլուծել համաեվրոպական պատերազմի նախօրյակիին ու նրա ընթացքում տեղի ունեցած տաճկահայ վիլայեթների ժողովրդական շարժումները և չգտանք որևէ դեպք, որ ապացուցեր, թե այդ շարժումները դավաճանություն էին թուրք կառավարության դեմ կամ ռոսների օգտին կազմակերպված խլրտումներ: Տեսան թե ռուսական սահմանակից նահանգները՝ Էրզրումն ու Վանը՝ և հայ մտավոր քաղաքական կենտրոն Պոլիսը ինչպի՜սի խանդավառ վերաբերմունք ցույց տվնի կառավարության մինչև կոտորածները, իինչպես լոյալ մացիին ու իինչպես իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին: Երբ սահմանակից նահանգների ժողովուրդն այսպես էր, բնական է ու հասկանալի, որ Տաճկաստանի խորն ընկած հայկական նահանգներն ու կենտրոնները՝ Տիգրանակերտտ, Կեսարիա, Քոնյա, Ուռհա և այլն՝ չէին կարող ուրիշ ձգտումներ և մտածումներ ունենալ:

Նույնիսկ եթե այդպիսի ձգտումներ ունենային էլ՝ անհրանին էր որևէ քայլ առնել, քանի որ նրանց թե՛ աշխարհագրական դիրքը, թե՛ հաղորդակցության միջոցները և թե՛ միջցեղային հարաբերություններն ու պայմանները միանգամայն աննպաստ էին: Բայց թուրք մամուլի և պետական ու հասարակական զանազան դիրքի ու աստիճանի տեր գործիիչների համար դժվար չէր ահավոր հերյուրել՝ շապինգարահիսարցուն, ուռհայեցուն, կեսարացուն ներկայացնելու համար որպես ռուսական, անգլիական գործակալներ, որպես թուրք պետության դեմ դավաճանածներ ու ապստամ-