Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բածներ: Այսպես ներկայացրին, երբ նրանք միայն և միայն ինքնապաշտպանության բնազդից մղված զենք վերցրին ու կռվով ընկան՝ իիրենց հետ գերեզման տանելով նաև իրենց հայրենակից թուրքերին: Թուրք ականավոր գործիչներինց մեկը՝ Սուլեյման Նազիֆը՝ բազմիցս հայտարարել է, թե ինքը լավատեղյակ է Անատոլիայի բոլոր իրադարձություններին: Նա՝ անշուշտ նրա հետ նաև ուրիշները՝ պիտի հարցնեն ինձ. ի՞նչ ունես ասելու Սասնո և Մշո դաշտերի շարժումների մասին. չէ՞ որ այնտեղ ինքդ առաջին անգամ ըմբոստացար. չէ՞ որ տեղահանությունները ու կոտորածները դեռ չսկսած, հայությունն ու Դաշնակցությունը դեռ լոյալ՝ դուք ու Կորյունն էիք, որ 1914 թվի դեկտեմբերին, Մշո Գոմս գյուղում կոտորեցիք թուրք ոստիկաններին և այնուհետև, միինչև 1915 թվի դեկտեմբերը, ամրացաք Սասնո լեռներում ապստամբ վիճակի մեջ և թիկունքում զբաղեցրիք մեր մեծաթիվ զորքերը:

Այս հարցումները չափազանց տեղին են և ժամանակն է, որ իրենց անաչառ պատասխանն ստանան: Այս անհրաժեշտ է թե Սուլեյման Նազիֆի ու թուրք պետական քաղաքական գործիչների մեղադրանքների հիմքն ու արժեքը սահմանելու և թե ժամանակին մոտավորապես նույն պատճառներով ինձ հանդիմանող հայ ազգային մարմիններին ու կուսակցական ընկերներին իրողությունները պարզաբանելու տեսակետից: Այս աշխատանքի մեջ չքմեղ ձևանալու կամ անձս արդարացնելու զգացումը չէ, որ առաջնորդում է ինձ, մի բան, որի կարիքը երբեք չեմ զգացել, այլ հայ ժողովրդի ու թուրք պետության իրական փոխհարաբերությունները արձանագրելով՝ ուզում եմ մեր ու Թուրքիայի աղետի իսկական պատճառներն ու նրանց հեղինակներին մատնանշել: