Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թե՛ ժամանակի ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը և թե՛ Էրզրումի և Բիթլիսի կուսակալները շատ լավ գիտեին, որ Մշո, Սասնո ժողովուրդը տաճկահայկական վիլայեթների հայերի նման պատերազմի սկզբնական շրջանում եղել է միանգամայն լոյալ և դիմադրելու կամ դավադրելու որևէ փորձ չի արել. ընդհակառակը, ամեն տեսակետով չափազանց օգտակար է եղել կառավարության ու զորքին: Բայց երբ պարզվեց, թե թուրք կառավարությունը մյուս հայկական շրջանների նման սասունցու ու մշեցու մահն է դավում՝ սասունցին ու մշեցին չցանկացան անմռունչ մեռնել, չցանկացան խաբված որսի նման դյուրությամբ թակարդ ընկներլ, ուստի ապավինեցին հայրենի լեռներին և իրենց ինքնապաշտպանության կռիվը մղեցին: Այսինքն, Սասնո և Մշո շրջաններն էլ մյուս հայկական շրջանների նման, հիմնվելով Հ. Յ. Դաշնակցության 8-րդ Ընդհանուր Ժողովի որոշումնեիր ու հրահանգների վրա, վճռել էին ամեն բանով օժանդակել ճգնաժամային գրության մեջ գտնվող թուրք կառավարության: Եվ իսկապես, ամենայն ջերմությամբ նրանք արձագանքեցին զորակոչիին, զինվորագրվեցին ու գնացին ռուսի դեմ կռվելու, պարենավորման և այլ զինվորական պետքերի մեջ իրենց լիաբուռն մասնակցությունը հանդես բերեցին: Ինչպես տաճկահայկական մյուս վիլայեթներում, այնպես էլ Սասնո և մշո շրջանում, հօգուտ կառավարության և զինվորական իշխանության ձեռնարկած բազմազան աշխատանքներին ոգի և ուղղություն տվողը Հ. Յ. Դաշնակցությունն էր՝ այն միակ քաղաքական կազմակերպված ուժը, որին լսում ու որի հետևից ընթանում էր հավատով ու վստահությամբ թե տաճկահայ ժողովուրդը ընդհանրապես և թե սասունցին ու մշեցին մասնավորաբար: Չպետք է մոառանալ