Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԴՐԲԵՋԱՆ

գործության: Բաքվի առաջին բանկերի (Թիֆլիսի առևտրական բանկի մասնաճյուղ, Փոխադարձ վարկի ընկերություն) հիմնադիրները եղել են հայեր: 1907-ին Բաքվում արտադրվող 448 մլն փութ նավթի 54,4 %-ը, 1917-ին՝ 368 մլն փութի 53 %-ը պատկանել է հայերին: 1907-ին քաղաքում գործող 154 ընկերություններից 89-ը եղել են հայկական: Քաղաքի խոշորագույն առևտրական տունը պատկանհլ է Թումանյան եղբայրներին: Հայ տարրը զգալի տեսակարար կշիռ է ունեցել տնտեսության նաև այլ՝ մասնավորապես մետաքսագործության, բամբակագործության ճյուղերում: Բաքուն դարձել էր Անդրկովկասի հայերի հասարակական֊քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը:

1863-69-ին Բաքվի հայերը կառուցել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Կույսի աշտարակի մերձակայքում): Այն մի քանի անգամ նորոգվել ու վերակառուցվել է. եկեղեցուն կից պահպանվում էին XVIII-XIX դդ. սկզբի թվակիր հայերեն արձանագրություններով տապանաքարեր: Խորհրդային իշխանության տարիներին այն միակ գործող հայկական եկեղեցին էր ամբողջ Ա-ում: 1895-ին օծվել է Բաքվի հայկական գերեզմանատան Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-եկեղեցին, 1911-ին՝ Բաքվի հայության միջոցներով կառուցված Ս. Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին (ունեցել է 1500-տեղանոց աղոթասրահ, ընդարձակ նախասրահ և աչքի է ընկել վեհ ճարտարապետությամբ ու շքեղ կահավորմամբ): Քանդվել է 1930-ական թթ., տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի շենքը: Հայկաշենում մինչև 1920-ական թթ. գործել է Ս. Թարգմանչաց եկեղեցին:

Բաքվում առաջին հայկական դպրոցը բացվել է 1860-ին՝ Ա. Տեր-Ղևոնդյանի ջանքերով: XIX դ. վերջին գործում էր հայկական 12 դպրոց: 1903-ի մարդահամարի տվյալներով՝ բաքվեցիների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թվի 1,2 %-ը ռուսներ էին, 1,5 %-ը՝ հայեր, իսկ թաթարները պարսիկների հետ կազմել են 0,1 %: 1930-50-ական թթ. գործել են 80 հայկական միջնակարգ դպրոցնհր, մանկավարժական տեխնիկում, հայկական ֆակուլտետներ՝ Բաքվի համալսարանում ու մանկավարժական ինստիտուտում: Վերջին հայկական ուսումնական հաստատությունը (դպրոց) Բաքվում փակվել է 1983-ին:

Համայնքում գործել են թատերական խմբեր, երաժշտական համույթներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ, նաև տպարաններ, որտեղ հրատարակվել հն հայերեն պարբերականներ, դասագրքեր, գրականություն են: Հայ համայնքի հասարակական կյանքը կազմակերպել են բազմաթիվ բարեգործական, մշակութային, երիտասարդական կազմակերպություններ: Բաքվում գործել են հայ ազգային կուսակցությունները (ՀՀԴ, ՍԴՀԿ), Ռուսական կայսրությունում գործող գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների [ՌՍԴԿ, ՌՍԴ(բ)Կ ևն] հայ ներկայացուցիչները: Համայնքի ներքին ազգային կյանքը, այլ կազմակերպությունների հետ, տնօրինել է Հայոց կենտրոնական ազգային բյուրոյի ներկայացուցչությունը, 1917-ից՝ Բաքվի Հայոց Ազգային խորհուրդը (կազմալուծվել է 1920-ին):

1905-ի փետրվարին, երբ ցարական իշխանությունների հրահրմամբ թաթարները (ադրբեջանցիները) սկսել են կոտորել անզեն հայերին, դաշնակցականները կազմակերպել են ինքնապաշտպանության ջոկատներ՝ Նիկոլ Դումանի գլխավորությամբ:

Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, հոկտեմբերի 31-ին, Բաքվում հռչակվել է խորհրդային իշխանություն: 1918-ի ապրիլին կազմավորվել է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ Ստեփան Շահումյանի նախագահությամբ: ժողկոմխորհում բարձր պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել նաև մի շարք այլ հայ գործիչներ Գ. Ղորղանովը (զինվորական կոմիսար), Արտաշես Կարինյանը (լուսժողկոմ) և ուրիշներ: Բաքվի կոմունան գոյատևել է մինչև 1918-ի թուրքական արշավանքը: Սեպտեմբերի 15-ին Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են ավելի քան 30 հզ. հայ:

1920-ի ապրիլին Ա-ում վերջնականապես հաստատված խորհրդա-

Բնակելի շենք Բաքվում [ճարտ.՝ Վ. Սարգսյան (Սարկիսով)]

յին կարգերի պայմաններում 1918-ի կոտորածից փրկված հայերը վերադառնում էին Բաքու: Խորհրդային իշխանության վարած սոցիալական քաղաքականությունը սկզբնական շրջանում երկրորդ պլան էր մղել ազգամիջյան հակասությունները: Բաքվի հայկական համայնքը վերստին հնարավորություն է ստացել գոյատևելու. բացվել են հայկական դպրոցներ, ստեղծվել է հայկական պետական թատրոն, հրատարակվել հայերեն օրաթերթ ևն: Հայաբնակ շրջաններում հիմնարկնե-