Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիամի, Հնդկաստանի և Բիրմայի միջև: Հետագա տարիներին, Սիամում քաղաքական և տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով, հայերն աստիճանաբար հեռացել են երկրից:

Ներկայումս (2003) Թ-ում բնակվում է 40-50 հայ, որոնք կենտրոնացած են Բանգկոկում: Նրանք հիմնականում զբաղված են ոսկերչության, տեքստիլ արդյունաբերության և շինարարության ոլորտներում: Թ-ում հայկական եկեղեցի կամ ազգային որևէ հաստատություն չկա: Հայերը համախմբված են Թ-ում ՀՀ պատվո հյուպատոսության շուրջ, որը 1998-ից ղեկավարում է ՀՀ պատվո հյուպատոս Նորայր Տեր-Գևորգյանը: Տեղի հայերի հոգևոր կարիքները հոգալու նպատակով տարին երկու անգամ համայնք է այցելում Ավստրալիայի և Նոր Զելանղիայի հայոց թեմի առաջնորդը: Կրոնական արարողությունների համար օգտագործվում են Բանգկոկի ավետարանական եկեղեցիները:

Մուշեղ Մավիսակալյան