Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մշակույթի նվաճումներին, սփյուռքի իրադարձություններին: Ներկայացրել է միջազգային քաղաքական կացությունը, Եվրոպայի պետությունների հետպատերազմյան հարաբերությունները: Տպագրել է հայ և օտար հեղինակների գրական ստեղծագործություններ, գրախոսականներ, թատերական մեկնաբանություններ, պատմագիտական և մանկավարժական հոդվածներ, կենցաղի ու առողջապահության վերաբերյալ խորհրդատվություններ, մարզական լուրեր:

«Շողակաթ», կրոնաբարոյական, գրական և պատմաբանասիրական ամսագիր, պարբերագիրք, ապա՝ տարեգիրք (1970-ից): Սուրբ Խաչ դպրեվանքի պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1952-ից (ընդհատվել է 1978-ին, վերահրատարակվում է 1991-ից)՝ Ստամբուլում: Խմբագիր՝ Մեսրոպ պատրիարք Մութաֆյան (1995-ից): Հրապարակում է Ամենայն հայոց կաթողիկոսության և պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրությունները, ծանոթացնում Կ. Պոլսի հայ համայնքի և պատրիարքության առօրյային: Տպագրում է հայ պատմագիրների, մատենագիրների, տաղերգուների, գրողների, համաշխարհային դասականների ստեղծագործություններից:

«Պայքար», հասարակական, մշակութային շաբաթաթերթ: Լույս է տեսել 1967-71, 1974-ին (նոր շրջան), Ստամբուլում: Խմբագրապետ-արտոնատեր՝ Հ. Սվասլյան: Սփյուռքին, մասնավորապես ստամբուլահայությանն է ներկայացրել Հայաստանի նվաճումները տնտեսության, գիտության և մշակույթի ասպարեզներում, Հայաստանը պրոպագանդել որպես համայն հայության հայրենիք: «Թուրք մամուլ» շաբաթական տեսությունը լուսաբանել է Թ-ի ներքին և արտաքին քաղաքական կացությունը, համաշխարհային իրադարձությունները: Ունեցել է գրականության և արվեստի հարուստ բաժին, որտեղ մեծ մասամբ տպագրվել են հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, քննադատական հոդվածներ նրանց գործերի վերաբերյալ: Ծանոթացրել է Հայաստանի պատմական հուշարձաններին, համաշխարհային արվեստի ներկայացուցիչներին:

«Սուրբ Փրկիչ» ամսաթերթ հայոց հիվանդանոցի, բժշկական, գրական, գիտական պատկերազարդ ամսագիր: Լույս է տեսնում 1949-ից, Ստամբուլում: «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի հրատարակություն: Խմբագիրներ Արփիար Տեր-Մարգարյան, Մկրտիչ Հաճյան, Հերմինե Սինանյան, Կարպիս Ե. Մուրադյան, 1980-ից՝ Մաքրուհի Հակոբյան: Ներկայացնում է նյութեր համաշխարհային բժշկագիտության հայտնագործությունների, հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում ներդրած նորագույն տեխնիկայի, հիվանդանոց-ծերանոցի առօրյայի, բարեգործությունների ու բարերարների մասին:

«Քուլիս», թատերական, գրական-գեղարվեսաական երկշաբաթյա պատկերազարդ հանդես: Լույս է տեսել 1946-99-ին, Սաամբուլում: Խմբագիր-հրատարակիչ՝ Հ. Այվազ: Նպաստել է սփյոաքում հայոց լեզվի, ազգային ավանդույթների ու սովորույթների պահպանմանը, լուսաբանել մշակույթի և արվեստի տարբեր բնագավառների անցուդարձը սփյուռքում, նաև աշխարհում: Ներկայացրել է հայ ու այլազգի ճանաչված գիտնականների և գրողների կյանքն ու գործունեությունը: Անդրադարձել է Հայաստանի մշակութային իրադարձություններին: Ունեցել է երգիծանքի էջ:

Գրկ. Արծրունի, Հայք ի Կ. Պոլիս, Փարիզ, 1906: Փերտահճյան Ե., Պոլսոյ հայ գաղութին ծագումը և անոր եկեղեցին (1675-1828-1929), Փարիզ, 1929: Ալպոյաճյան Ա., Պատմութիւն հայ Կեսարիոյ, հ, 1, 2, Բեյրութ, 1937: Նույնի, Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Կահիրե, 1952: Նույնի, Յուշամատեան կուտինահայերու, Բեյրութ, 1961: Գասպարյան Մ., Հայերը Նիկոմիդիոյ գաւառին մէջ, Պարտիզակ, 1913: Քյոմուրճյան Ե., Ստամպոլոյ պատմութիւն, հ, 1-3, Վնն., 1913-32, 1938: Պերպերյան Հ., Նիւթեր Կ. Պոլսոյ հայոց պաամութեան համար, Վնն., 1965: Հովակիմյան Հ. (Արշակունի), Պատմութիւն հայկական Պոնտոսի, Բեյրութ, 1967: Սիրունի Հ., Կ. Պոլիս և իր դերը, հ. 1-5, Բեյրութ, 1965-70: Փաչաճյան Ս., Յուշամատեան Ռոտոսթոյի հայերուն. 1606-1922, 2 լրց. հրտ., Բեյրութ, 1971: Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ., Ե., 1967: Անասյան Հ., Թուրքական ֆութուվվատը և հայերը, Վնն., 1985: Սարաջյան Խ., Հայոց դերը Թուրքիոյ մէջ, Ե., 2000: Պատմագիրք Եօզկատի եւ շրջակայքից (Գամիրք) Հայոց, խմբ. Ա. Դուրյան և Ա. Երկանյան, Բեյրութ, 1989: Աստոյան Ա., Հայ Պոլիս, Ե., 2000: Աճառյան Հ., Հայոց դերը օսմանյան դպրության մեջ, Ե., 1999: Նույնի, Հայ գաղթականության պատմություն, Ե., 2002: Ստեփանյան Գ., Հայերի դերը թուրք թատրոնի զարգացման գործում, 2 հրտ., Բեյրութ, 1987: Նույնի, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1-3, Ե., 1962-75: Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958: Շարասան, Թուրքահայ բէմը և իր գործիչները, ԿՊ, 1914: Բրուտյան Ց., Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները, Ե., 1996: Սվազլյան Վ., Պոլսահայոց բանահիւսութիւնը, Ե., 2000: Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, գիրք 1-2, Ե., 1982-83: Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի, առաջաբանը, թրգմ. և ծնթգր. Ա. Փափազյանի, Ե., 1988: Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. փաստաթղթերի և նյութերի ժող. Մ. Գ. Ներսիսյանի խմբ., Ե., 1991: Յուշամատեան Մեծ եղեռնի: 1915-1916, Բեյրութ, 1965: Սեվան Գ., Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր (1920-45), Ե., 1980: Նույնի, Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր (1946-85), Ե., 1997: Գաբրիելյան Վ., Սփյուռքահայ գրականություն (պատմ. ակնարկներ), Ե., 1987:

Ամալյա Պետրոսյան, Նաիրա Խլղաթյան, Գեղամ Բադալյան