Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԻՐԱՆ 255 բժիշկների, ճարտարապետների միություններ են: Աա|1 սրաոակահի հայուհեաց բա¬ րեգործական միացյալ ընկերութ¬ յուն, հիմնվել է 1901-ին՝ Թավրիզի կանանց բարեգործական ընկերութ¬ յան (1891) և Ատրպաաականի կա¬ նանց բարեգործական ընկերության (1895) միավորմամբ: Հիմնական նպատակն է բարեգործությունը և ա- ջակցությունը Ատրպաաականի հա¬ յերի կրթական գործին: 1894 97-ին լայն գործունեություն է ծավալել Վասպուրականից փախած գաղթա¬ կանությանն ընդունելու և տեղավո¬ րելու, նրանց կարիքները հոգալու ուղղությամբ: Իր միջոցներով դպրոցներ և մանկապարտեզներ, ինչպես նաև արհեստանոցներ է բա¬ ցել Թավրիզում, Ատրպաաականի այլ վայրերում: XX դ. սկզբին ունե¬ ցել է 13 հաստատություն (մանկա¬ պարտեզ, արհեստանոց, դպրոցներ են): Հայապահպան կարևոր գործ է կատարել հատկապես գյուղական շրջաններում, բացել է դպրոցներ և երեխաներին մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավո¬ րություն ստեղծել: Ընկերության հիմ¬ նադիրներից և աչքի ընկնող գործիչ¬ ներից էին Իսկուհի Հակոբյանը, Շու- շանիկ Մալինցյանցը, Մարիամ Նա- զարբեկյանը, Սաթենիկ Մաաինյանը, Ամատունին (Մայրիկ) և ուրիշներ: Ներկայումս չի գործում: Թեհրանի հայ կանանց բարե¬ գործական ընկերություն, հիմնվել է 1905-ին: Սկզբում կոչվել է «Կարմիր խաչ» և գործել մինչև 1921-ը: 1930- ին վերստեղծվել է ներկայիս անու¬ նով: Ընկերությունը ստեղծել է բա¬ րեգործական հատուկ հիմնադրամ: Նրա ջանքերով է հիմնվել մայրաքա¬ ղաքի առաջին մանկապարտեզը: Ա- ռաջին համաշխարհային պատե¬ րազմի տարիներին մեծ օգնություն է ցույց ավել հայ գաղթականներին ու որբերին: 1936-ին, հայկական դպրոցների փակումից հետո, հայե¬ րեն մասնավոր դասընթացներ է բա¬ ցել Թեհրանում և այլ քաղաքներում: Ցայսօր շարունակում է իր գործու¬ նեությունը: Հայ կանանց գթության միություն, հիմնվել է 1915-ին, Նոր Զուզայում, գործում է ցայսօր: Մինչև 1932-ը կոչ¬ վել է «Կարմիր խաչ»: Նպատակն էր օգնել չքավոր ընտանիքներին, հի¬ վանդներին, որբերին, պատերազմից տուժած զինվորներին և նրանց ըն¬ տանիքներին, նպաստել նոր սերնդի հայեցի դաստիարակությանը: Միությունը ղեկավարում է 2 տաբի ժամկետով ընտրված վարչությունը: 1970-ին Նոր Զուզայում բացվել է միության ծերանոցը: Հայ օգնության միության (ՀՕՄ) Ատրպաաականի մասնաճյուղ, հիմն¬ վել է 1915-ին, Թավրիզում՝ «Ատր¬ պաաականի Կարմիր խաչ» անու¬ նով: Նպատակն էր աջակցել պատե¬ րազմի ժամանակ վիրավորված հայ զինվորներին, իսկ պատերազմից հետո օգնել գաղթականներին իրենց բնակավայրերում հաստատվելուն: 1926-ին միացել է ԱՄՆ-ի «Հայ Կար¬ միր խաչ» կենտրոնին և դարձել նրա մասնաճյուղը: 1944-ից՝ ՀՕՄ: Միությունը լայն գործունեություն է ծավալել 1930-ին Սալմասաի երկ- րաշարժից տուժած հայերին օգնե¬ լու համար: 1936-ին, հայկական դպրոցների փակումից հետո, հայ մանուկների համար կազմակերպել է մայրենի լեզվի դասընթացներ: 1947—48-ին հիմնել է մանկապար¬ տեզ և 4-ժամյա դպրոց: Մինչև Ասւբ- պատականի հայկական դպրոցների վերաբացումը (1956) զբաղվել է կրթական, բարեգործական աշխա¬ տանքներով: 1941—46-ին նյութական օգնություն է ոպարկելՀայաստան: Միության հիմնադիրներից և ակ¬ տիվ գործիչներից էին՝ Հեղինե Հա¬ կոբյանը, Աստղիկ Ավթանդիլյանը, Աստղիկ Հակոբյանը, Մարի Մաթևոս¬ յանը, Սրբուհի Սեթխանյանը և ուրիշներ: Հայ հասարակական միություն (Հայոց ակումբ), հիմնվել է 1918-ին, Թեհրանում: Զբաղվում է մշակութա¬ յին գործունեությամբ: Ունի համեր¬ գային դահլիճ, հանգստի սենյակ¬ ներ, խաղասրահներ և այլ հարմա¬ րություններ: Փերիայի կրթասիրաց միություն, հիմնվել է 1928-ին՝ Փերիայի ջուղա- յաբնակ երիտասարդների նախա¬ ձեռնությամբ: Նպատակն էր օժան¬ դակել Փերիայի գավառի բնակչութ¬ յան կրթական մակարդակի բարձ¬ րացմանը, նյութապես և բարոյապես աջակցել տեղի հայ դպրոցներին: Միությունը գավառի Նամակերտ, Մարդուն, Խոյգան, Բոլորան, Բժկերտ, Հադան և Հազարջրիբ գյու¬ ղերում ունեցել է մասնաճյուղեր, ո- րոնք գոյատևել են մինչև 1950-ա- կան թթ. (Նամակերտի մասնաճյուղը գործել է ավելի երկար): Չարմահալի հայ ուսումնասիրաց միություն, հիմնվել է 1930-ին, Արա¬ գանում՝ չարմահալցիներ Մ. Մկրսաւմյանի, Ս. Իսրայելյանի, Մ Մադաթյանի, Մ Իսրայելյանի, Ս. Ա- վեաիսյանի և Ս. Մադաթյանի նա¬ խաձեռնությամբ: 1965-ից գործում է ներկայիս անունով: Նպատակն է ա- ջակցել հայ երիտասարդ սերնդի կբթադասաիարակչական գործին, նյութապես օժանդակել հայ ազգա¬ յին դպրոցներին, ինչպես նաև շնոր¬ հալի հայ ուսանողներին: Մինչև 1963-ը միության կենտրոնը գտնվել է Աբադանում, այնուհետև ենթարկ¬ վել է Թեհրանի մասնաճյուղին (ստեղծվել էր 1943-ին): Միությունն ունեցել է մոտ 600 անդամ՝ Ահվազի, Աղաջարիի, Բեն դեր Մաշհուրի, Գյաչսարանի, Անդիմեշքի, Համադա¬ սի, Բենդեր Շահվւարի և Թեհրանի մասնաճյուղերում: 1967-ին թեհրանաբնակ չաբմա- հւպցիների ուժերով քաղաքի հյուսի¬ սային թաղամասերից մեկում կա¬ ռուցվել է մշակույթի տուն, որն ունի ընդարձակ սրահ՝ 600 հանդիսատե¬