Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(լեհերեն) ամսագիրը: Որոշ ընդհատումներով հրատարակել է նաև «Գրիգորիանա» (լեհերեն) երկշաբաթաթերթը: Երբ 1939-ին Լեհաստանի արևելյան հատվածը Լվով կենտրոնով անցել է ԽՍՀՄ-ին (Ուկրաինային), լեհահայության հիմնական գանգվածը տեղաշարժվել է արևմուտք (Կատովիցե, Գդանսկ, Բիտոմ, Զաբժ, Օպոլ, Օլավ, Ստժելին, Բժեգ, Վրոցլավ, Կրակով, Վարշավա, Տրույմիեյսցե, Գլիվիցի ևն): 1950-ական թթ., երբ Գդանսկում (Հյուսիսային Լեհաստան) ստեղծվել է լեհահայ կաթոլիկ հավատացյալների թեմը, 1958-ին լեհահայության ջանքերով նրանց է տրվեր Գդանսկի Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների եկեղեցին, որը, սակայն, 1976-ին (լեհահայերի կողմից արդեն նորոգված) կրկին հետ է վերցվեր հայերի տնօրինության տակ թողնելով միայն եկեղեցուն կից Ս. Մարիայի մատուռը: Ներկայումս Գդանսկի հայ կաթոլիկ համայնքի թեմակալը կանոնիկոս Ցեզարի Անունսևիչն է: 1975-ին Կրակովի Ս. Իդձեի եկեղեցուն կից (Վավելի մոտ) մատուռը հատկացվել է կրակովահայերին: Շլյոնսկի և ընդհանրապես Լ-ի հայությանը համախմբող կենտրոն է դարձել Գլիվիցիի (Կրակովի մոտ) հարավային թեմի նստավայր դարձած և 1945-ին հայությանը տրամադրված Ս. Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին: Եկեղեցու առաջին թեմակալը Կազիմեժ քհն. Ռոշքոն էր (հայերեն է դասավանդել Կրակովի Յագելլոնյան համալսարանում), 1969-ից՝ Կազիմեժ քհն. Ռոմաշկանը, 1974-ից Կժիշտոֆ քհն. Ստանեցկին, 1985-ից՝ Յուզեֆ քհն. Կովալչիկը, 2000-ից՝ Տադեուշ Զալեսկի-Եսակովիչը:

ԴՊՐՈՑ

Լեհահայերն ազգային դպրոցներ հիմնել են գաղութների կազմավորման ժամանակներից սկսած, թեև գրավոր առաջին տեղեկությունը պահպանվել է XVI դ. վերջից: Այն վերաբերում է 1590-ին Լվովի Կրակովյան արվարձանում գործող դպրոցին և հիշատակվում է մեծահարուստ Բոգդան Դոնավակովիչի բարեգործություններին վերաբերող գրառումներում: Սիմեոն Լեհացին 1620-ին հիշատակում է Լվովի մայր եկեղեցուն կից դպրոցի մասին, որտեղ 80 աշակերտ ուսանել է քերականության, առոգանություն, երաժշտություն, թարգմանչական արվեստ ու թվաբանության: 1593-ին հիշատակվում է Կամենեց-Պոդոլսկի մայր եկեղեցուն կից գործող դպրոցը: 1602-ին այն այրվել է հրդեհից, և փոխարենր 1604-ին կառուցվել է երկու նոր շինության: Լեհահայ բոլոր գաղութներամ հայկական վանքերին ու եկեղեցիներին կից գործել են տարրական մեկ կամ մի քանի ազգային դպրոցներ:

Լեհահայ երիտասարդությունը բարձրագույն կրթություն է ստացել Կրակովի, Հռոմի, Պադուայի, Փարիզի համալսարաններամ, հոգևոր բարձրագույն դպրոցներում (ճեմարաններում) ու ակադեմիաներում (լեհահայերին, որպես ոչ կաթոլիկների, արգելվում էր բարձրագույն դպրոցներ հիմնադրել): 1665-ին Հռոմի նախաձեռնությամբ Լվովում հիմնվել է Հայ հոգևոր (կաթոլիկ) բարձրագույն դպրանոցը, որի ռեկտորն է դարձել իտալացի միսիոներ-հայագետ Կղեմես Գալանոսը, իսկ նրա մահից (1666) հետո՝ ֆրանսիացի միսիոներ-հայագետ Ալոյիսիոս Մարի Պիդուն: Դպրանոցում սովորողների (11-25 տարեկան) մեծամասնությունր լեհահայ գաղութներից էր, կային նաև Հայաստանից. Կաֆայից, Բեսարաբիայից, Հունգարիայից ու Թուրքիայից եկած հայ երիտասարդներ: Հայ ճեմարանականների թիվը 140-ից չի անցել: Ճեմարանը գիշերօթիկ էր, եռալեզվյան ուսուցումը (հայերեն, լատիներեն, լեհերեն) իրականացվել է բարձր մակարդակով: Դասավանդվող առարկաներն էին՝ քերականություն, հռետորական արվեստ, տրամաբանություն, ֆիզիկա, բարոյագիտական աստվածաբանություն, փի-լիսոփայություն, հայերեն, լատիներեն, լեհերեն լեզուներ: Դպրանոցում գործել է դպրաթատրոն: 1784-ին՝ Լ-ի երկրորդ վերաբաժանումից հետո, դպրանոցը փակվել է ավստրիական իշխանության կողմից:

Ունիայի պարտադրման շրջանում հայ եկեղեցիներին կից բացվել են նոր (կաթոլիկ) դպրոցներ: Որոշակի ճանաչում է ձեռք բերել Յազլովեցի դպրոցը (60 աշակերտով), որը 1668-ին հիմնադրել է Հայ հոգևոր բարձրագույն դպրանոցի առաջին շրջանավարաներից մեկը՝ դպրաթատրոնի դրամատուրգ, ապագա բառարանագիր, եպիսկոպոս ու արքեպիսկոպոսի փոխանորդ Դեոդաթ (Աստվածատուր) Ներսեսովիչը: Հայ կաթոլիկ բոլոր դպրոցներում ուսուցանել են հայոց լեզու, կրոն, երաժշտություն, թվաբանաթյուն, աշխար-