Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նելով հաստոցայինին, վրձնում են լեհ թագավորների դիմանկարներ ու պատմական թեմաներով կտավներ:

XIX դ. ճանաչված է եղել իրապաշտական ուղղության հետևորդ Ռաֆալ Հաձևիչը (1803-86), որը կերտել է մեծարժեք դիմանկարներ ու պատմական թեմաներով կտավներ: Իրապաշտական ուղղության ներկայացուցիչ էր նաև Թեոդոր Աքսենտովիչը (1859 1938). նա դիմանկարների ու գեղջկական կյանքին նվիրված տասնյակ կտավների հեղինակ է:

XX դ. ճանաչված նկարիչներից էր Ստանիսլավ Բոբերը (1908-90). նրա ստեղծած կտավներում առանձնանում են 80-ական թթ. վրձնած լեհահայերի մի շարք դիմանկարները, Անիի մայր տաճարը ևն:

Երաժշտություն: Երաժշտության բնագավառում լեհահայերը նույնքան ավանդապահ էին, որքան մանրանկարչության մեջ: XVIII դ. սկզբից Լ-ում հայ հոգևոր երաժշտությունը սկսել է աստիճանաբար կրել լատինական ու լեհ եկեղեցական երաժշտության ազդեցությունը: Հայկական եկեղեցիներում տեղադրվել են երգեհոններ, երգչախմբերը դարձել են երկսեռ: Ժողովրդական երաժշտությունն ի սկզբանե եղել է լեհահայերի կյանքի ուղեկիցը: Ընտանեկան խնջույքները, պաշտոնական ընդունելությունները ուղեկցվել են ազգային երգերով ու պարերով:

XIX դ. լեհահայերն իրենց նպաստն են բերել լեհ երաժշտության զարգացմանը: Լվովահայ կոմպոզիտոր Յուզեֆ Նիկորովիչը (1827-90), որը հայտնի էր որպես մի շարք սոնատների հեղինակ, 1846-ի կրակովյան ապստամբության պարտությունից հետո գրել է (լեհ ճանաչված բանաստեղծ Կարոլ Ույեյսկու խոսքերով) բազմաձայն խորալ, որը, անմիջապես տարածում գտնելով, դարձել է լեհ ժողովրդի օրհներգը:

Ճանաչված դաշնակահար, կոմպոզիտոր և դիրիժոր էր լեհահայ Կարպ Միկուլին (1821-97)՝ Ֆ. Շոպենի աշակերտը, որը կարևոր նպաստ է բերել իր մեծ ուսուցչի երաժշտությունը տարածելու, ձեռագիր նոտագրերը կարգի բերելու ու հրատարակելու գործին:

Լեհ ազգային օպերայի հիմնադիր, տաղանդավոր կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոն (1819-1872), Յուլիուշ Սլովացկու նման հայկական ծագում ուներ մոր կողմից: Մաջարյանցների տոհմից սերող մոր պապերը նախ հաստատվել էին Հունգարիայում, ապա, վերաբնակվելով Լ-ում, ընդունել են Մաջարսկա ազգանունը:


ՄԱՄՈՒԼ

Լեհահայերը հայատառ մամուլ չեն ունեցել (1616-18-ին Լվովում գործել է հայկական տպարան, փակվել է եզվիտ կաթոլիկների կողմից):

1927-34 և 1938-39-ին Լվովում լեհերեն հրատարակվել է «Posfaniec Տ՛w. Grzegorza (Սուրհանդակ Սբ. Գրիգորի)» ամսագիրը, որը 1930-ից դարձել է Հայության արքեպիսկոպոսական միության պաշտոնական պարբերականը: Ամսագրում տպագրվել են հայկական թեմային նվիրված հոդվածներ:

1935-38-ին Լվովում Հայության արքեպիսկոպոսական միության կողմից հրատարակվել է նաև լեհերեն «Gregoriana» հանդեսը, որտեղ հիմնականում տպագրվել են լեհահայ գաղութի պատմությանն ու եկեղեցական գործիչներին նվիրված հոդվածներ:

1993-ից Գլիվիցիում Լ-ի հայոց ընկերության («Ընկերություն Հայոց ի Լեհաստանի») կողմից հրատարակվում է «Posfaniec Տ՛w. Grzegorza Oswieciciela (Սուրհանդակ Սբ. Գրիգոր Լուսավորչի)» ամսագիրը:

1993-ից Կրակովում պարբերաբար լույս է տեսնում «BIULETYN Qmiian՛skiego towarzystwa kulturalnego (Հայ մշակութային ընկերության Տեղեկագիրը)», որտեղ տպագրվում են պատմական, մշակութային, հայության և Հայաստանի ժամանակակից հիմնահարցերին նվիրված հոդվածներ:

Գրկ. Բ ժ շ կ յ ա ն Մ., Ճանապարհորդութիւն ի Լեհաստան..., Վնտ., 1830: Ա լ ի շ ա ն Ղ., Կամենից. Տարեգիրք հայոց Լեհաստանի..., Վնտ., 1896: Բարսեղյան Բ., Լեհահայության մշակութային կյանքն ու գրականությունը XIV-XIX դարերում, Ե., 1992: Григорян В. Р., История армянских колоний Украины и Польши (армяне в Подолии), Е., 1980; В □ г а с z S a d o k, Zywoty stawnych Ormian, Lwo՛w, 1856; M a n k o w s k i T a d e u s z, Sztuka Ormian lwowskich, Krako՛w, 1934; Zakrzewska-Dubasowa Miroslawa, Ormianie w dawnej Polsce, Warszawa, 1990.

Բելլա Բարսեղյան