Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԻԲԱՆԱՆ

Լիբանանի Հանրապետություն, արաբական պետություն Հարավարևմտյան Ասիայում (Մերձավոր Արևելք): Տարածքը' 10,4 hq. կմ²: Բնակչությունը՝ 4 մլն (1997): Մայրաքաղաքը՝ Բեյրութ (1,5 մլն՝ արվարձաններով): Հայերի թիվը՝ 70-80 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:


Լ-ի ներկայիս տարածքում հայեր բնակվել են հնագայն ժամանակներից: Լ-ի հայկական գաղութը գոյատևել է համարյա անընդհատ պարբերաբար համալրվելով Հայաստանից գաղթած ստվար խմբերով և երբեմն կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի կյանքում: Ըստ հռոմեական պատմիչների՝ մ.թ.ա. IV-III դդ. հայ առևտրականները Սիդոնի (Սայդա) և Տյուրոսի (Սուր) շուկաներն են բերել Հայաստանի գինին, մրգեղենը, անտառանյութը, որդան կարմիրը և այլ ապրանքներ: Տիգրան Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-55) զգալի թվով հայեր է վերաբնակեցրել Ասորիքում և նրան հարող փյունիկյան տարածքում: Սելջուկյան արշավանքների ժամանակաշրջանում (XI-XII դդ.) Հայաստանից «հագարք առ հագարս եւ բիւրք առ բիւրս» գաղթել են Կիլիկիա, Ասորիք, մասամբ Լ.: XII-XIII դդ. Լ-ի նավահանգստային Տրիպոլի և Սայդա քաղաքներամ հիշվում են հայ համայնքներ, որոնք Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո ավելի են ստվարացել:

Հայերի հոսքր Լ. մեծացել է XVII դ. կեսից, երբ տեղի դրուգ իշխանապետներն ու մարոնական ավատատերերը, ձգտելով ամրապնդել կիսանկախության իրենց հենարանները, ապաստան են տվել օսմանյան լծից փախչող քրիստոնյաներին: 1721-ին հայ կաթոլիկական նորաստեղծ Անտոնյան միաբանությանը Ղոսթա գյուղի մերձակայքում կառուցել է Քրեյմի Ամենափրկչյան, իսկ ավելի ուշ՝ Ղազիր գյուղից ոչ հեռու Բեյթ Խաշբոյի վանքերը, որոնք գործել են մինչև XIX դ. կեսը: Սկզբնական տարիներին Քրեյմում իր նստավայրն է հաստատել 1742-ին Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը՝ Աբրահամ Պետրոս Ա Արծիվյանը (գահակալել է 1742-49-ին): Նրա հրամանով 1749-ին կառուցվեց է Զմմառի հայ կաթողիկե վանքը, որը մինչև 1866-ը ծառայել է որպես հայ կաթոլիկ կաթողիկոսի նստավայր:

Լիբանանահայ համայնքն ավելի է ստվարացել XIX դ. 20-30-ական թթ. Կ. Պոլսում և Թուրքիայի գավառներում բորբոքված հակակաթոլիկական հալածանքներից փախածների հաշվին: Հայ կաթոլիկ գաղթականների մեծ մասը, սակայն, շուտով ձուլվել է դավանակից քրիստոնյա արաբների հետ: Հետագայում L-ում են հաստատվել նաև թուրք կառավարողների 1894-96-ի և 1909-ի բռնություններից փախած հայեր, գլխավորաբար՝ առաքելական համայնքից: Հայերին դեպի Լ. է հրապուրել ոչ միայն բնիկների բարյացակամությունը, այլև 1861-ին նրա լեռնային մասում (Ջաբալ Լուբնան) ինքնավարության հաստատումիդ հետո տեղի վարչակառավարման մարմնում որոշ հայագգի պաշտոնյանե-