Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԿԻՊՐՈՍ

347

նը կիպրահայ վարժարանների հոգաբարձությունն է: Դպրոցներն ունեն ընդհանուր տնօրեն (Վարդան «Նարեկ» Թաշճյան), իսկ Լառնակայի և Լիմասոլի վարժարանները՝ նաև իրենց տեսուչը կամ ավագ ուսուցիչը: «Նարեկ» վարժարանները 1994-95 ուսումնական տարում ավել են 21 շրջանավարտ, 1995 96-ին ունեցել են 194 աշակերտ (Նիկոզիայում՝ 124, Լիմասոլում՝ 36, Լառնակայում՝ 34):

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Կիպրահայ համայնքում գործող կազմակերպությունների խնդիրն է նպաստելհայապահպանությանը, սատարել Հայ դատին, պահպանելն ներկայացնել հայ մշակույթը:

1900-ին Նիկոզիայում հիմնվել է Հայ աղքատախնամ միությունը, որի նպատակն էր խնամքի տակ առնել հիվանդ տարեցներին, նյութապես օգնել կարիքավորներին: 1905-ին ստեղծվել է Հայկական ակումբը, որը դարձել է հայերի հավաքատեղի, ունի ընթերցասրահ, հարուստ գրադարան, որտեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, դասաիասություն ներ:

1921-ին կազմակերպվել է Հայ գրասիրաց միությունը, որը հրատարակել է «Գրասեր» թերթը: 1923-ին Մանվել Քասունու նախաձեռնությամբ ստեղծվել է Հայախոս ընկերությունը (ունեցելէ սեփական տպարան), որի նպատակն էր հայոց լեզվի գիտելիքներ սերմանել կրտսեր սերնդի մեջ: 1934-ին հիմնվել է Հայ երիտասարդաց միությունը, 1960-ին՝ Հայ բարեխնամ ընկերությունը:

Ներկայումս գործում են ՀՀԴ-ի և ՌԱԿ-ի տեղական կազմակերպությունները, Համազգային մշակութային միության և Թեքեյան մշակութային միության մասնաճյուղերը, Հայկական ակումբը, ՀԲԸՄԿ-ի մասնաճյուղը, ՀՕՄ-ի «Սոսե» մասնաճյուղը, Հայկական կենտրոնը (հիմնադիր ու վարիչ պատասխանատու՝ Վարդան Սալյան), Ազատամարտ երիտասարդական կենտրոնը, Կիպրոսի երիտասարդական միությունը, Հայ դատի հանձնախումբը, Ղարաբաղին օժանդակության հանձնախումբը են:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կ-ի մասնաճյուղը հիմնվել է 1913-ին, Նիկոզիայում: Անդամների թիվը 300-ից ավելի է: ՀԲԸՄ-ի հովանավորությամբ Կ-ում գործում է Մելգոնյան կրթական հաստատությունը, որի սրահներում և մարզադաշաերում կազմակերպվում են մշակութային, մարզական միջոցառումներ և այլ ձեռնարկներ: Միությունն ունի իր ակումբ-գրասենյակը: ՀԲԸՄ-ի մասնաճյուղեր կան նաև Լառնակա և Լիմասոլ քաղաքներում:

Կիպրոսի երիտասարդական միությունը (ԿԵՄ) գործում է ՀՀԴ տեղական կազմակերպության հովանու ներքո: Գործունեությունը քարոզչական բնույթ ունի (ԿԵՄ-ականները եղեռնի տարելիցների առիթով ցյաւմ են թռուցիկներ, կազմակերպում բողոքի ավանդական քայլարշավներ): ԿԵՄ-ի հովանավպաւթյամբ Նիկոզիայում կազմակերպվել է «Արցախ» պատանեկան միությունը:

Հայ դատի հանձնախմբի Կ-ի մասնաճյուղը գործում է ՀՀԴ տեղական կազմակերպության հովանավորությամբ՝ Նիկոզիայում. ծավալում է քարոզչական և քաղաքական ակտիվ գործունեություն:

Հայ օգնության միության (ՀՕՄ) Կ-ի «Սոսհ» մասնաճյուղը կանանց կազմակերպություն է: Իր եկամտի զգալի մասը հատկացնում է Հայաստանի 142 կարիքավոր և որբ երեխաների խնամակալությանը:

Ղարաբաղին օժանդակության հանձնախումբը (գրասենյակը՝ Նիկոզիայում) սատարում է Դարաբաղյան շարժմանը, բարոյական և նյութական աջակցություն ցույց տալիս Արցախի ժողովրդին՝ առաքելով բժշկական սարքավորումներ, դեղորայք, սնունդ, հագուստ են:

ՄՇԱԿՈՒՅԹ

Կիպրահայ համայնքի գիտական և մշակութային կյանքն աշխուժացել է հատկապես վերջին տասնամյակներին:

Գաղութի երախտավոր մտավորականներից է գրող, Կ-ի պատվավոր քաղաքացի Գևորգ Քեշիշյանը, որը հեղինակ է բազմաթիվ գրքերի՝ «Ռոմանտիկ Կիպրոս» (1946, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն), «Նիկոզիան՝ Կիպրոսի մայրաքաղաք. անցյալը և ներկան» (1978, անգլերեն, հունարեն), «Ֆամագուստա քաղաքը և շրջանը» (1985, անգլերեն) են: Պատմաբան Ագապի Նասիբյան-էքմեքչյանը հեղինակ է «Բրիաանիան և Հայկական հարցը, 1915 23» աշխատության, որը 1984-ին լույս է տեսել անգլերեն՝ Լոնդոնում, Սիդնեյում և Նյու Յոր-քում: Կ-ի արագործնախարարության աշխատակից, դոկտոր Մանուկ Սոմաքյանը հեղինակել է «Հակամարտող կայսրություններ: Հայաստանը և մեծ տերությունները 1895-1920 թթ.» աշխատությունը (անգլերեն):

Կ-ում տարբեր տարիների ապրել և ստեղծագործել են գրողներ Վահրամ Մավյանը, Վ. Պետիկյանը, Սմբատ Դովլեթյանը (Տերունյան) և ուրիշներ: Հրաաարակել են պատմվածքներ, բանաստեղծու-