Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԿԻՊՐՈՍ

348

թյրււններ, ակնարկներ, թարգմանություններ: Հայտնի լրագրող Ջորջ Տեր-Բարթողը, իր կնոջ՝ Լանա Մաաոֆի հետ հրատարակում է «Cyprus Weekly» («Կիպրոսի շաբաթաթերթ») անգլերեն պարբերականը, որը ներկայացնում է ինչպես

Մելգոնյան կրթական հասաատության երգչախումբը (ղեկավար՝ Սեպուհ Աբգարյան)

միջազգային, այնպես էլ հայաստանյան նորություններ: Մասիս Տեր-Բարթողը հրատարակում է «Ֆինանսական հայելի» թերթը (անգլերեն, ռուսերեն), արտոնատերն ու պատասխանատու խմբագիրն է ՀԲԸՄ «Փարոս» պարբերաթերթի, որը հրատարակվում է հայերեն (12 էջ) և հունարեն (4 էջ):

Կ-ում առաջին հայկական ներկայացումները կազմակերպել են տեղի թատերասերները 1900-ական թթ., Նիկոգիայում: 1926-ին այստեղ ելույթ է ունեցել եգիպտահայ դրամատիկ թատերախումբը, 1929-ին՝ Կոստանյան ընտանիքը: 1945-ից աշխույժ գործունեություն է ծավալել Մելգոնյան կրթական հաստատության թատրոնը, բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1947), Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» (1948), Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» (1949) և այլ գործեր: 1960-ին Հ. Էսեկուլյանը բեմադրել է Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» (մասնակցել են Մ. Աբովյանը, Հ. Գևորգյանը, Ա. Ճըղլյանը, Հ. Մինասյանը, Պ. Թուղլաճյանը և ուրիշներ): 1961-ին Լառնակայում բեմադրվել է «Անուշ» օպերան: 1986-ից Նիկոգիայում գործել է «Երվանդ Օայան» թատերախումբը (Մ. Աբգարյանի ղեկավարությամբ բեմադրել է Գրիգոր Զոհրապի «Փոստալը»): Մ. Աբգարյանը ղեկավարել է նաև «Հակոբ Պարոնյան» թատերախումբը: Ուշագրավ է «Թիվ 5 խելագար» կատակերգության բեմադրությունը (1992), որին մասնակցել են Պ. Էմիրյանը, Վ. Տեմիրճյանը, Դ. Իսահակյանը, Վ. Պարիկյանը և ուրիշներ:

Կինոյի բնագավառում կարևոր ներդրում ունի Վ. Նիկողոսյանը, որը 1937-ին կղզի է ներմուծել կինոսարքավորումներ: Երկրռւմ ճանաչում են ձեռք բերել լուսանկարիչներ Ե. Թորիկյանը, Ե. Զարդարյանը, L. և Հ. Մանգոյանները, Ե. Ոսկերչյանը:

Կ-ի երաժշտական կյանքում հայտնի են կոմպոզիտոր, խմբավար Բարսեղ Կանաչ յանր (երկար տարիներ ապրել և սաեղծագործել է Կ-ում, հիմնել երգչախումբ Մելգոնյան վարժարանում), ջութակահար, երգչախմբի և նվագախմբի ղեկավար Վարդան Բեդելրսնը, դաշնակահարուհիներ Ք. Կեպենլյանը, Գ. Քեբենյանը, Ս. Բեդելյանը, ջութակահար, խմբավար, մանկավարժ Ա. Որսկանյանը, թավջաթակահար Հ. Թորոսյանը (նաև եկեղեցական երգչախմբի ղեկավար է), երգչուհի Ա. Բոխչալյանը:

Համայնքի մշակութային կյանքին ակտիվ մասնակցում է Սեպուհ Աբգարյանը, որը երկար տարիներ Մելգոնյան կրթական հասաատության երգչախմբի ղեկավարն է, դասավանդել է կատարողական արվեստներ, նաև տեղական ռադիոյի հայերեն ծրագրերի կազմողն ու խոսնակն է (հայտնի է իր տեղեկատվական ծրագրերով, ելույթներով, հարցազրույցներով):

ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՄՈՒԼ

Կ-ում առաջին հայկական տպարանը հիմնել է Վ. Քյուրքչյանը 1902-ին, Նիկոգիայում: Մարտիրոս Մոսաիճյանը 1920-ական թթ. սկզբին Մերսինից (Կիլիկիա) Լառնակա է փոխադրել իր տպարանը, որտեղ հրատարակել է «Արաքս» պարբերաթերթը: 1925-ին ՄանվելՔասունին Լառնակայում հիմնել է տպարան, որտեղ հրատարակվել է «Լուսարփի» (1926-28, 1925-ին լույս է տեսել ձեռագիր) ամսագիրը: Լառնակայում ապարան է հիմնել նաև Մեսիա Օհանյանը: 1927-ին Նիկոգիայում Մաքսուտ Մաքսուտյանի հիմնած տպարանում (գոյատևել է մեկ տարի) հրատարակվել է «Օազիս» (1928 29) գրական, գիտական ամսաթերթը: Նիկոգիայում Սեդրակ Կեպենլրսնի հիմնած տպարանում հրատարակվել է «Հենարան» շաբաթաթերթը:

Կ-ում առաջին հայերեն պարբերականը «Տեղեկագիրը», լույս է տեսել 1901-ին, Նիկոգիայում: Մինչև օրս (2003) հրատարակվել է շուրջ 10 անուն պարբերական:

«Արաքս», կիսամսյա, ապա՝ ամսօրյա թերթ: Լույս է տեսել 1924-1929-ին, Լառնակայում: Խմբագիր՝ Մ. Մոստիճյան: Լուսաբանել է կիպրահայ համայնքի կյանքը, նյութեր արտատպել Հայաստանի մամուլից: Մեծ տեղ է հատկացրել միջազգային քաղաքական լուրերին: Որոշ հոդվածներ տպագրվել են անգլերեն: