Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հունաստանի Հանրապետություն, պետություն Եվրոպայի հարավ-արևելքում: Տարածքը՝ 132 եզ. կմ²: Բնակչությունը՝ 10,6 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Աթենք (3,7 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 45 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Հայ-հունական առնչությունները սկիզբ են առել վաղնջական ժամանակներից: Հույն պատմագիրներից շատերի (Հերոդոտոս, Քսենոփոն և ուրիշներ) երկերում արժեքավոր տեղեկություններ կան Հայաստանի և հայերի մասին:

Հայերը Հ-ում սկսել են բնակություն հաստատել V֊VI դդ.: Հայկական պետականության անկման և պարսկա-բյուզանդական պատերազմների պատճառով շատ հայեր ապաստանել են Հ-ում: Բյուզանդիայի (որի մասն է կազմել Հ.) կայսրերը պետության սահմաններն ապահովելու նպատակով VI-VII դդ. շուրջ 30 հզ. հայերի գաղթեցրել և բնակեցրել են Թրակիայում և Մակեդոնիայում: Հունական հանրագիտարանը հիշատակում է Հին Հունաստանի մի շարք հայկական բնակավայրերի անուններ՝ Արմենոս, Արմենիոն, Արմենո, Արմենոխորիոն, Արմենսկու, Արմենտա ևն:

VIII-IX դդ. Թրակիա են գաղթեցվել նաև բազմահազար պավլիկյան աղանդավորներ, որոնք քարոզել են իրենց ուսմունքը Հ-ում և, ընդհանրապես, Բալկաններում: Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում (IV-XV դդ. 1-ին կես) բնակչության գերակշռող տարրից՝ հույներից հետո, մեծ կշիռ են ունեցել հայերը՝ կարևոր դեր խաղալով Բյուզանդիայի հասարակական-քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում: Բազմաթիվ հայեր եղել են VII դ. ստեղծված բյուզանդական ռազմական շրջանների բանակաթեմերի զորավարներ:

Կիլիկիայում հայկական իշխանապետության ստեղծումից հետո, XI-XII դդ. բազմաթիվ հունահայեր գաղթել են Կիլիկիա, ինչի հետևանքով հունահայ համայնքը նվազել է: 1453-ին, երբ օսմանյան թուրքերը գրավել են Կոստանդնուպոլիսը, հայկական փոքր համայնքներ էին պահպանվել միայն Կ. Պոլսում և Թրակիայում:

Հունահայ գաղութը կրկին բազմամարդ է դարձել XVI-XVIII դդ.՝ թուր-