Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, պետություն Եվրոպայի հյուսիս-արևմուտքում: Տարածքը՝ 244,9 հզ. կմ²: Բնակչությունը՝ 59,5 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Լոնդոն (7,3 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 16 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև հաստատվել են 1992-ին:

Հայ-անգլիական առնչությունները հայտնի են դեռևս XIII-XIV դդ-ից, երբ խաչակրաց արշավանքների ժամանակ անգլիացիները հաստատվել են Կիլիկյան Հայաստանում: Ըստ պատմական տեղեկությունների՝ հայ թագավորները նամակագրական և բարեկամական կապեր են ունեցել բրիտանական արքաների հետ, Հայոց Լևոն Բ Մեծագործ թագավորը ամենապատվավոր հյուրերի շարքում 1191-ին Կիպրոսում ներկա է եղել բրիտանական Ռիչարդ Առյուծասիրտ թագավորի հարսանյաց հանդեսին, Կիլիկիայի վերջին հայ թագավոր Լևոն Զ 1385-ին միջնորդի դեր է կատարել Ռիչարդ II-ի և Ֆրանսիայի թագավորի միջև՝ պատերազմական վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով: Հայ-անգլիական հարաբերություններն աշխուժացել են XVI-XVIII դդ., երբ անգլիացիները մուտք են գործել Հնդկաստան, որտեղ կային կազմակերպված հայ համայնքներ: Անգլիական առևտրական ընկերություններն օգտվել են հնդկահայ վաճառականների ծառայություններից: Անգլիական նավերով հայ վաճառականներն Անգլիա են տարել մետաքս, համեմունքներ և այլ ապրանքներ: 1688-ին, թագավորական հրովարտակով, հայտնի հայ վաճառականներին շնորհվել է «Անգլիայի ազատ քաղաքացիների» կարգավիճակ՝ ի գնահատումն Հնդկաստանում նրանց ցուցաբերած աջակցության:

Հայաստանը և հայերը XIX դ. կեսից վերստին հայտնվել են Մ. Բ-ի ուշադրության ոլորտում՝ կապված նրա վարած մերձավորարևելյան քաղաքականության հետ: Մ. Բ., օգտագործելով Հայկական հարցը, երբեմն ճնշում է գործադրել Ռուսաստանի, երբեմն՝ Գերմանիայի վրա՝ իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում ընդլայնելու համար: Հակառակ Մ. Բ-ի կառավարության շահադիտական քաղաքականությանը, երկրի առաջադեմ գործիչները կարեկցանքով են վերաբերվել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ծանր վիճակին, բողոք հայտնել հայ բնակչության տեղահանության և կոտորածների դեմ: 1920-ին Մ. Բ-ի կառավարությունը ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը, 1921-ին պաշտպանել պայմանագիրը վերացնելու Ֆրանսիայի անարդար պահանջը:

Մ. Բ-ում առաջին հայ համայնքները ստեղծվել են XIX դ. 30-ական թթ.: Պոլսեցի մի քանի հայ վաճառականներ իրենց առևտրական գրասենյակներն ու գործակալություններն են հիմնել Լոնդոնում, Մանչեստրում, ապա հիմնական բնակություն հաստատել: 1870-ին Ման-