Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՇՎԵԴԻԱ Շվեդիայի Թագավորություն, պետություն Հյուսիսային Եվրոպայում: Տարածքը՝ 450 եզ. կմ2: Բնակչությունը՝ 8,9 մլն (1997): Մայրաքաղաքը՝ Ստոկհոլմ (750 եզ.): Հայերի թիվը՝ շուրջ 6 հզ.: Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապե¬ տության և Շվեդիայի Թագավորության միջև հաստատվել են 1992-ին: Հայ-շվեդական առնչությունները սկիզբ են առնում վաղ միջնադարից: X դ. շվեդական մի ավանդության հա¬ մաձայն՝ Պետրոա անունով մի նա¬ վաստի այնքան է հմայվել հայ իշ¬ խանուհու գեղեցկությամբ, որ ուղևորվել է Հայաստան և ամուսնա¬ ցել նրա հետ: Որոշ պատմաբաններ հավաստում են, որ շվեդներն ասեղ¬ նագործության արվեստը փոխառել են հայերից: Շվեդների և սկանդի¬ նավյան մյուս ժողովուրդն երի նախ¬ նիները՝ վիկինգներն ու վարյագնե¬ րը, Արևելք կատարած իրենց արշա¬ վանքների և ուղևորությունների ժա¬ մանակ հաղորդակցվել են հայերի հետ: 914-ին վարյագները ներթա¬ փանցել են Հայաստանի հյուսիսա¬ յին գավառները, զբաղվել առևարով կամ թալանով: Նրանք երբեմն Կ. Պոլսից կամ Փոքր Ասիայից գերի են տարել հայերի, որոնք Ասիայից Եվ¬ րոպա արևելյան արվեստի փոխանց¬ ման միջոց են հանդիսացել: Շ-ում պեղվել են հայկական ծագում ունե¬ ցող մի շարք հնություններ, և շվեդ մասնագետները պարզել են, որ հայտնաբերված որոշ զարդեր Սկանդինավիա են հասել հայկական Պարտակ (Բարդա) քաղաքից (Ուտիքի նահանգ): Շվեդ-հայկական առնչություննե¬ րի մասին փաստեր կան նաև XVI դարից: 1568-ին հայ ճանապար- հորդ-մատենագիր Փիրզադե Ղավոս- նեցին այցելել է Արևմտյան Եվրո¬ պա և իր «Ոպևորութիւն...»-ում Շ. հի¬ շում է որպես «Շիվեցոց երկիր»: 1654-56-ին Պարսկաստանում և Թուրքիայում ճամփորդած շվեդ ճա¬ նապարհորդ Մաթսոն Շիոփինգը (Քիոփինգ) իր նոթերում գրել է. «Հա¬ յերը հայտնի են... իրենց ողջախոհու¬ թյամբ, աստփսծասիրությամբ և ... հավատարմությամբ»: XVII դ. Շ-ում առևտուր են արել Նոր Ջուղայի (Ի- րան) հայ վաճառականները: Նրանք Եվրոպա են հասել Ռուսաստանի վրայով, նրանց անցած առևտրական այդ մեծ ճանապարհը հնուց կոչվել է «Հայկական»: Ջուղայեցի վաճառա¬ կանները Շ. են հասցրել մետաքս, գոհարեղեն, զենք: 1688-ին նրանք պայմանագիր են կնքել Շ-ի արքու¬ նիքի հետ և ձեռք բերել 2 տարվա ազատ առևտրի իրավունք՝ բացելով սեփական առևտրական կենտրոն¬ ներ Ստոկհոլմում և Նարվայում: