Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հովտի և Կովկասյան (Կապ-կոհ) լեռնաշղթայի միջև ընկած հայաբնակ Կամբեճանում ստեղծվել է Կամբեճան-Հերեթի թագավորությունը: Գուգարքի արևելյան մասում Կյուրիկյան թագավորության հանդես գալը (978, մայրաքաղաքը՝ Սամշվիլդե) նպաստել է Քարթլիի և Կախեթի հայերի քաղաքական ու մշակութային կյանքի վերելքին: Այս ժամանակաշրջանից սկսած՝ «Սոմիփթի» տեղանունը նախնական «Հայք», «Հայաստան» նշանակությանը զուգահեռ ձեռք է բերել նաև նոր իմաստ՝ Արևելյան Գուգարք:

XI դ. հայոց պետականության անկումից հետո Վ. տեղափոխված հայերն ակտիվորեն ներգրավվել են երկրի քաղաքական, ռազմական և տնտեսական կյանքի մեջ, իրենց մեծ ավանդը ներդրել Վ-ի միավորման գործընթացում, որը սկսվել էր XI դ. և ավարտվել Դավիթ Շինարարի (1089-1125) օրոք: Հարևան մահմեդական պետական կազմավոլաւմների դեմ պայքարի ընթացքում Վ-ի բանակին մեծապես աջակցել են նրա կազմում ընդգրկված մեծաթիվ հայկական զորագնդերը: Վրաց թագավորը կազմակերպել է նաև հայերի, հատկապես արհեստավորների ու առևտրականների վերաբնակեցում Վ-ի կենտրոնական գավառներ,