Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բեմադրել է Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլոն», նրա խաղընկերներն են եղել Գ. Վարդյանը, Ս. Վարդյանը, Ա. Սանթուրյանը, Վ. Խարբությյանը, Զ. Զաքարյանը, Պ. Ավշարյանը և ուրիշներ: 1940-ին Մոնտեվիդեոյում ելույթներ են ունեցել նաև Հ. և Է. Արծիվները, որոնք բացի համերգներից ներկայացրել են «Հարսանիքի նվեր» օպերետը: Ուշագրավ էր նաև Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին բեմադրությունը (1946), որը կազմակերպել են Սուրաբյան ամուսինները՝ կատարելով գլխավոր դերերգերը: 1949-ին հյուրախաղերով հանդես է եկել Մանուել Մարությանը:

Գաղութի մշակութային կյանքը բովանդակալից են դարձնում «Կոմիտաս» երգչախումբը (հիմնվելէ 1935-ին), ՀԲԸՄ «Անդիմակ» թատերախումբը և «Կռունկ» երգչախումբը, «Գայանե» (ղեկավար՝ Ռոսա Չաքըճյան) և «Շիրազ» (ղեկավար՝ Գևորգ Սերոբյան) պարախմբերը, «Երևան-50», «Արամ Խաչատրյան» (ղեկավար՝ ջութակահար Արսեն Մոմջյան) նվագախմբերը: Աչքի են ընկնում դաշնակահարներ Մարտիրոս Բայասլյանը, Ադրինե Քեոլյանը, Քնարիկ Քեկլիկյանը և Անթառամ Ահարոնյանը, ջութակահար Ավետիս Կարամանուկյանը, երգիչներ Կարպիս Գրազիրյանը, Գրիգոր Նիկողոսյանը, Պարգև Ավշարյանը, Աղասի Սանթուրյանը, Հայկուհի Ստեփանյանը, Հակոբ Պոյաճյանը, Սեդա Մաճառյանը, դերասաններ Արմեն Սիրիան և Լևոն Բուռունսուզյանը, երաժշտագետ Կորյուն Ահարոնյանը, քանդակագործ և գեղանկարիչ Ներսես Հունանյանը, որի անունով կոչվել է մայրաքաղաքի փողոցներից մեկը, գեղանկարիչներ Հունանյանը և Գազանճյանը, սրնգահար Էսթեր Գույումճյանը և ուրիշներ:

Արամ Սարգսյան