Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պոլսում, Խանասորի արշավանքը (1897) են: XX դ. սկզբին գլխավորել է Անդրկովկասում հայ ժողովրդի հուժկու ընդվզումը ցարական կառա¬ վարության քաղաքականության դեմ՝ հատկապես Հայ եկեղեցու ունեց¬ վածքի բռնագրավման մասին օրեն¬ քի (1903) կապակցությամբ: 1905- 1906-ին Անդրկովկասում հրահրված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՀԴ-ն շաա տեղերում գլխավորել է հայ բնակչության ինք¬ նապաշտպանությունը, իրագործել ահաբեկչական գործողություններ ցարական անհանդուրժեյի իշխանա¬ վորների նկատմամբ: Ցարական կա¬ ռավարությունը դատական գործ է հարուցել ՀՀԴ-ի դեմ, բանտարկել կուսակցության բազմաթիվ ակտիվ անդամների: Ռուսաստանում ծավալված հե¬ ղափոխական դեպքերի (1905-07) և հակահայ հալածանքների ազդեցու¬ թյան ներքո ՀՀԴ-ն վերանայել է իր ծրագիրը (1907), հստակեցրել նրա սոցիալիստական դրույթները և ազ¬ գային ազատագրական պայքար ծա- վալել արեելահայ և արեմտահայ հատվածներում հավասարապես: XIX դ. վերջին ֊ XX դ. սկզբին ՀՀԴ-ն կապ է հաստատել Թուրքիայի հա- կասուլթանական որոշ ուժերի, մաս¬ նավորապես երիտթուրքերի հետ: ՀՀԴ-ի ներկայացուցիչները մաս¬ նակցել են երիտթուրքերի համաժո¬ ղովներին (1903, 1907): Հայ հասա¬ րակական ֊քաղաքական որոշ շրջա¬ նակներ քննադատելեն այս գործե¬ լակերպը: Իրականում այն կրել է սոսկ մարտավարական բնույթ և ուղղված էր Աբդուլ Համիդ II-ի վար¬ չակարգի դեմ: Թուրքիայում 1908-ի հեղաշրջումից հետո, երբ իշխանու¬ թյան գլուխ են անցել երիտթուրքե- րը, ՀՀԴ շատ անդամներ Անդրկով¬ կասից եկել են Թուրքիա և Արեմտյան Հայաստան: Սահմանադ¬ րական Թուրքիայի իարհբդարանի պատգամավոր են ընտրվել նաև ՀՀԴ մի շարք անդամներ: Սակայն շուտով Կիփկիայում տեղի ունեցած դեպքե¬ րը, 1909-ի Ադանայի կոտորածը ցույց են տվել, որ երիտթուրքերը դա¬ հիճ սուլթանների արժանի հետևորդ¬ ներն են: 1912-ին ՀՀԴ Արեմտյան բյուրոն հայտարարել է նրանց հետ վերջնական խզման մասին: Առաջին համաշխարհային պա¬ տերազմի տարիներին (1914-18) կուսակցությունն ակտիվորեն մաս¬ նակցել է հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմա¬ թիվ դաշնակցականներ զինվորա¬ գրվել են. մարտական գործողու¬ թյունները հմտորեն ղեկավարել են Անդրանիկը (Ա. Օզանյան), Դրոն (Դ. Կանայան), Համազասպը (Հ. Սրվանձտյան), Վարդանը (Վ. Մեհ- րաբյան), Քեռին (Ա. Դավաֆյան) և ՀՀԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ: Մեծ եղեռնի ժամանակ շատ դաշնակցականներ մասնակցել են հայ բնակչության ինքնապաշտ- պանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, շա¬ տերն էլ ցեղասպանության զոհ են դարձել: Հայ ազգային մյուս կուսակ¬ ցությունների նման, ՀՀԴ-ն ևս ան¬ պատրաստ գտնվեց դեպքերի նման զարգացման հանդեպ, և նրա կազ¬ մակերպություններն Արեմտյան Հա¬ յաստանում ջախջախվեցին: Պատերազմի ժամանակ և հատ¬ կապես Ռուսաստանում Փետրվար¬ յան հեղափոխությունից (1917) հե¬ տո ՀՀԴ գործունեության հիմնական ասպարեզը վերստին Անդրկովկասն էր: Աջակցելով Ռուսաստանի ժա¬ մանակավոր կառավարության քա¬ ղաքականությանը՝ Դաշնակցությու¬ նը մասնակցել է Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորնե¬ րի և գյուղացիների խորհուրդն երի գործունեությանը: Ազդեցիկ դիրք է ունեցել Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում: 1917-ի հոկտեմբերյան հեղա¬ շրջումից հետո ՀՀԴ-ն մասնակցել է Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կո¬ միսարիատի և Անդրկովկասյան սեյ¬ մի ստեղծմանը, Խորհրդային Ռուս աստանից երկրամասի անջատմա¬ նը և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հան¬ րապետության (ԱԴՖՀ) կազմավոր¬ մանը: Ներքին տարաձայնություննե¬ րի և արտաքին ռազմաքաղաքական գործոնների ազդեցության հետևան¬ քով ԱԴՖՀ-ն շուտով (1918-ի մայի¬ սի 26) տրոհվել է: Մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի Հանրապե- տությունը: Հանրապետության ստեղծմանը նախորդել են Սարդա¬ րապատի, Բաշ Ապարանի, Դարա- քիլիսայի 1918-ի հերոսամարտերը, հայ մարտիկները, այդ թվում և ՀՀԴ անդամները, ֆիդայիներ և խմբա- պետներ պարտության են մատնել Արևելյան Հայաստան ներխուժած թուրք մեծաքանակ զորքին՝ ապահո¬ վելով հայկական պետականության վերականգնումը: Հայաստանի Հանրապետությու¬ նում (1918-20) հաստատվել է բազմակուսակցական համակարգ: ՀՀԴ-ն նորաստեղծ պետության ա֊ ռաջատար քաղաքական ուժն էր, նրա ղեկավարները՝ Հովհաննես Քա- ջազնունին, Ալեքսանդր Խատիսյա- նը, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, հաջորդաբար գլխավո¬ րել են հանրապետության կառավա¬ րությունը: Կառավարության արտա¬ քին քաղաքականության հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն էր, կորցրած տարածքների հետբե¬ րումը և անկախ պետականության ամրապնդումը: Առաջին համաշխար¬ հային պատերազմում Դերմանիայի և նրա դաշնակիցների պարտությու¬ նը նոր իրադրություն էր ստեղծել ին¬ չը փորձել է օգտագործել Հայաստա¬ նի կառավարությունը՝ կոդմնորոշվե- լով դեպի արեմտյան տերություննե¬ րը: 1918-19-ի ընթացքում Հայաս¬ տանի Հանրապետության տարածքը