Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/717

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ռամկավար ազատական կոաակ- ցությունը (ՌԱԿ) հայ ազգային քա¬ ղաքական կուսակցություն է: Կուս ակցության նախապատմությունն սկսվում է 1885-ին, Վանում՝ Մկրտիչ Փորթուգւպյանի, Մկրտիչ Ավետիս- յանի և ուրիշների ջանքերով ստեղծ¬ ված Արմենական կազմակերպու¬ թյունից: ՌԱԿ-ը հիմնադրվել է 1921-ի հոկտեմբերի 1-ին, Կ. Պոլսում՝ Սահ¬ մանադրական ռամկավար կուսակ¬ ցության, Վերակազմյալ հնչակյան¬ ների (Ազատական կուսակցություն), Հայ ժողովրդական կուսակցության սփյուռքում գտնվող անդամների և հասարակական այլ կազմակերպու- թյունների ներկայացուցիչների կող¬ մից: Նոր կուսակցության ստեղծման հռչակագիրը ստորագրել են Ռամ¬ կավար կուսակցության լիազորներ Ա. Թերզիպաշյանը, Ա. Ինճիճյանը, Գ. Պեոզիկյանը և Ազատական կուս ակցության լիազորներ Մ. Սվազլյա- նը, Հ. Երվանդը, Լ. Գույումճյանը: Կուսակցության անվանումը պաշտոնապես վավերացրել է 1-ին ընդհանուր պատգամավորական ժո¬ ղովք 1922-ի հունիսի 11-ին՝ այդ ան¬ վանման մեջ տեսնելով կազմակեր¬ պության հիմնական սկզբունքները: Կուսակցությունը հրապարակ է իջել իբրև ազգային ժողովրդավար քա¬ ղաքական ուժ՝ ընդունած ծրագրի մեջ ներկայացնելով իր գաղափարական մոտեցումները. «Ազգային անհատա¬ կանությունն ու անոր օրինավոր շա¬ հերն ու իրավունքները պաշտպանե- լու ձգտումը՝ ուրիշ ժողովուրդներու իրավունքներում և շահերում հան¬ դեպ տածած հարգանքին հետ կբնո¬ րոշեն այս կուսակցության ազգայ¬ նականությունը: Ազատականության մեջ կըմբռնվի անհատներու և հավա¬ քականություն ներու ֆիզիկական, մտավորական և բարոյական կարո¬ ղություն ներու ազատ կիրարկման ի- րավունքն ու հայ հայրենիքի քաղա¬ քական և տնտեսական պայման նե¬ րում պատշաճող և անոնց մղում տվող ամեն տեսակ նոր և հառաջդի- մական գաղափարներ որդեգրելու պատրաստակամությունը: Քաղաքա¬ կան, տնտեսական ու ընկերային բա¬ րեփոխությունները՝ բարեշրջման (է- վոլուսիոն) եղանակով»: ՌԱԿ-ի ծրագրում շարադրված է նաև գործունեության նպատակը՝ հասնել անկախ հայկական պետակա¬ նության ստեղծման՝ հիմնված ազատ տնտեսության, մասնավոր սեփակա¬ նության, անձնական ձեռներեցու¬ թյան, աշխատանքի, դրամագլխի և տաղանդի համագործակցության, քաղաքացիական իրավունքների ա- զատության և օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության վրա: Հայոց պահանջաաիրության մասին ծրագրում ասված է. «...ապա¬ հովել և պահպանել միացյալ Հայաս¬ տանի անկախությունը, պաշտպանել հայ ազգային քաղաքական, տնտեսա¬ կան, քաղաքակրթական-մշակութա- յին շահերը... հետապնդել Թուրքիոյ բռնագրավման տակ գտնվող հայոց պատմական Խոլերան ազատագրու¬ մը և կցումը մայր հայրենիք՝ Սովետ Հայաստանին»: ՌԱԿ-ը գտնում է, որ Հայ դատը պետք է լուծվի բացառա¬ պես քաղաքական ու դիվանագիտա¬ կան միջոցներով: Հետագա տարինե¬ րին տեղի ունեցած ընդհանուր պատ¬ գամավորական ժողովներում վե¬ րախմբագրվել են կուսակցության ծրագիրն ու կանոնագիրը, սակայն հիմնական բովանդակությունը մնա¬ ցել է նույնը: ՌԱԿ-ի գործունեության գլխավոր խնդիրներն են եղել հայ ժո¬ ղովրդի գոյատևության ապահովումը սփյառքում, ուծացման դեմ պայքարը և ազգապահպան կառույցների ստեղծումը, գաղութահայությանը հյուրընկալ երկրների հանդեպ հա¬ վատարիմ պահելը են: ՌԱԿ-ի VII համագումարում (1947) ընդունված հայտարարության մեջ նշված է, որ կուսակցությունը հավատարիմ է մնում «բուրժուական տեսաբանությանը և իդեալներին», ինչը, սակայն, «պատճառ մը չէ, որ Ռամկավար ազատականը կորսնցնե իր իրատեսությունը և պայքարի ելլե բոլոր անոնց դեմ, որոնք կը դավա¬ նին ընկերային, տնտեսական և քա¬ ղաքական տարբեր վարդապետու¬ թյուններ»: Ելնելով ղրանից՝ ՌԱԿ-ը քարոզում է խաղաղ գոյակցության գաղափարը, պաշտպանում գաղու¬ թացված ժողովուրդների ազգային - ազաաագրական պայքարը: Միաժա¬ մանակ գանում է, որ սփյուռքահա¬ յությունը և նրա քաղաքական կազ¬ մակերպությունները չպետք է մաս¬ նակցեն հյուրընկալ երկրի քաղաքա¬ կան և ազգային պայքարին, չպետք է խառնվեն նրանց ներքին քաղաքա¬ կան հակամարտություններին: