ՌԱԿ-ը հայ քաղաքական կուսակ- ցություններից միակն էր, որը չէր քարոզում մարքսիստական կամ ըն¬ կերվարական գաղափարներ: Կուսակցությունն իր խնդիրն է համարել նպաստել սփյուռքահայ համայնքների և Հայաստանի միջէւ մշակութային կապերի զարգացմա¬ նը, սատարել Հայաստանի իշխանու¬ թյուն ներին տնտեսական և մշակու¬ թային զարգացման ծրագրերի իրա¬ կանացման հարցում՝ անկախ այդ իշ¬ խանությունների դավանած գաղա- փարաբանությունից: Սկզբունքային այս ելակետից է բխել ՌԱԿ-ի քա¬ ղաքական անվերապահ պաշտպա¬ նությունը և գործնական աջակցու¬ թյունը Խորհրդային Հայաստանին, թեպետ առկա էր նրա տրամագծո¬ րեն հակառակ դիրք որոշումը գաղա¬ փարախոսության հարցում: Նույն ե- լակետից է բխել նաէւ ՌԱԿ-ի քաղա¬ քական կողմնորոշումը դեպի Ռուս աստան, հետևաբար՝ դեպի ԽՍՀՄ: Դարձյալ սկզբունքային նույն ելա¬ կետից են բխել գրեթե անհաշտելի տարաձայնությունները Հայ հեղա¬ փոխական դաշնակցության հետ, ո- րը որդեգրել էր խորհրդային կարգե¬ րի դեմ պայքարելու հիմնուղին, թե¬ պետ համազգային մի շարք հարցե¬ րում (Հայ դատ, Հայության ֆիզիկա¬ կան ապահովություն) այդ երկու քա¬ ղաքական ուժերի հայացքները հա¬ մընկնում էին: Տարաձայնություննե¬ րի խորացման լուրջ գործոն է դար¬ ձել նաև 1956-ից ի վեր Հայաստան- յայց առաքելական եկեղեցու ներ¬ սուն սկիզբ առած քաղաքական տագնապը, որի ընթացքում ՌԱԿ-ը հետևողականորեն պաշտպանել է Մայր աթոռ Ս. էջմիածնի դիրքերն ընդդեմ Մեծի Տանն Կիլիկիո կաթո¬ ղիկոսության ձգտումների՝ իր իրա¬ վասությունները տարածելու Մայր աթոռին ավանդաբար պատկանող բեմերում: ՌԱԿ-ը արդյունավետ աշխա¬ տանքներ է ծավալել 1920-ական թր¬ ից ի վեր՝ հայրենադարձության կազ¬ մակերպման, մայր հայրենիքի վե- րաշինության, Երկրորդ համաշխար¬ հային պատերազմից (1939-45) հե¬ տո Հայաստանին նյութական աջակ¬ ցություն հասցնելու, մեծ հայրենա¬ դարձության կազմակերպման և ի- րագործման (1946-48), 1988-ի Սպի¬ տակի երկրաշարժից տուժած շրջաններին օգնելու գործում: Բոլոր այս ծրագրերում կուսակցությունը հանդես է եկել Հայկական բարեգոր¬ ծական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ սերտ գործակցությամբ: ՀԲԸՄ-ի ղեկավար մարմիններում (մանա¬ վանդ տեղական՝ գաղութային մա¬ կարդակներում) ՌԱԿ-ը մշտապես ունեցել է իր ներկայացուցիչները: 1947-ին, ՌԱԿ-ի նախաձեռնու¬ թյամբ և նրա հովանու տակ, հիմ¬ նադրվել է Թեքեյան մշակութային միությունը (ԹՍՄ): 1990-ի օգոստոսի 23-ին Հայաս¬ տանի անկախության մասին հռչսլ¬ կա գրի ընղու նման կապակցությամբ ՌԱԿ-ի կենտրոնական վարչությու¬ նը հանդես է եկել հայտարարու¬ թյամբ, որով ողջունել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատմական ո- րոշումը՝ նշելով միաժամանակ, որ այդ հռչակագրով «հիմքը դրած կտեսնե իր ռամկավարական և ազա¬ տական սկզբունքներուն կիրարկ¬ ման, մասնավորապես ազատ նախա¬ ձեռնության վրա հիմնված տնտեսու¬ թյունը»: Հայկական հարցում հավա¬ տարիմ մնալով իր ավանդական դիրքորոշմանը՝ ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ Հայաստանի նոր հան¬ րապետությունը «պետք է հիմնական կռվանը հանդիսանա տարագիր հայ ժողովրդի բեկորն երուն վերամիա¬ վորման ու մեր ազգային բոլոր ար¬ դար պահանջներուն ու իղձերուն ի- րագործման՝ հայկական ցեղասպա¬ նության միջազգային ճանաչումով և պատմական մեր հայրենիքի հողա¬ յին ամբողջականության վերականգ¬ նումով»: ՌԱԿ-ի նախաձեռնությամբ սփյուռքում ստեղծվել և գործում են մեծ թվով մշակութային, բարեգոր¬ ծական, կրթական հաստատություն¬ ներ: ՌԱԿ-ը իր տեղական կազմա¬ կերպություններն ունի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպ¬ տոսում և այլ երկրներում: ՌԱԿ-ի Կենտրոնական վարչու¬ թյան ատենապետներ են եղել Վա¬ հան Թեքեյանը, Արշակ Չոպանյա- նը, Հրաչ Երվանդը, էոժեն Փափազ- յանը, Բարունակ Թովմասյանը, Հրաչ Սեդրակյանը, Արշավիր Գեոնջյանը: ՌԱԿ-ի նշանավոր գործիչներից են Միերան Տամատյանր, Գերսամ Ահա- րոնյանը և ուրիշներ: 1995-ին Կիպրոսում կայացած ՌԱԿ-ի 19-րդ Ընդհանուր պատգա¬ մավորական ժոդովը կազմավորել է Կենտրոնական վարչություն, որի ա- տենապեա է ընտրվել Հակոբ Գա- սարճյանը (Բեյրութ): Շուտով կուս ակցության նորընտիր վարչության և նախկին ղեկավար կազմի անդամ¬ ների միջև ի հայտ են եկել լուրջ հա¬ կասություններ, որոնց հիմքում ըն¬ կած էին ոչ այնքան գաղափարական, որքան կազմակերպական բնույթի խնդիրներ: Արդյունքում նորընտիր վարչությունը կուսակցությունից հե¬ ռացրել է նախորդ ղեկավար կազմի անդամներին: Վերջիններս 1996-ին Բոստոնում հրավիրված ժոդովում վերստանձնել են իրենց լիազորու¬ թյունները, կազմավորել ես մի կենտ¬ րոնական վարչություն՝ ատենապետ ընտրելով Հայկաշեն Ուզունյանին: Ըստ էության, տեղի ունեցավ կուս ակցության պառակտում, որը խո¬ րանալով տարածվեց նաև Թեքեյան մշակութային միության վրա: Փաս¬ տորեն սփյուռքում սկսեցին գործել երկու կուսակցություններ նույն ան¬ վան տակ, երկու՝ միմյանց նկատ¬ մամբ անհաշտ, ղեկավար մարմին¬ ներով: 2000-ի փետրվարի 11-13-ին Փա¬ րիզում կուսակցության երկու թևերի
Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/718
Արտաքին տեսք